21:55 19.03.2024
Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-փետրվարին կազմել է ավելի քան 410 միլիոն դոլար, ինչը 12 տոկոսով պակաս է 2023 թվականի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներին նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 13,9%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումն այս ժամանակահատվածում կազմել է ավելի քան 96 մլն դոլար (տարեկան կտրվածքով անկումը՝ 24,5%), իսկ ներմուծումը` ավելի քան 313 մլն դոլար (մինուս 7,3%)։
Վրաստանի առևտրային գործընկերների շարքում հունվար և փետրվար ամիսներին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտրի ծավալը կազմել է գրեթե 472 մլն դոլար, ինչը 17,2 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 221 մլն դոլարը, ինչը 10%-ով պակաս է 2023 թվականի համանման տվյալներից։ Դրան հաջորդում են Ադրբեջանը (ավելի քան $207 մլն), ԱՄՆ-ը (ավելի քան $177 մլն) և Գերմանիան (ավելի քան $128 մլն)։
20:38 14.08.2025
Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess TourԱՄՆ-ն ներկայացնող, հայազգի Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Արոնյանը վերջին երեք խաղափուլերում հաղթել է Սեմ Շաքլանդին (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինին (ԱՄՆ), ու ոչ-ոքի է խաղացել Լիեմ Լիի (Վիետնամ) հետ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ […] ...
20:20 14.08.2025
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել ենՊաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ […] ...
19:54 14.08.2025
Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ ՌայոլաՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...
19:45 14.08.2025
Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձԲազմաթիվ քաղաքացիների կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել […] ...
19:25 14.08.2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...