22:16 19.03.2024
Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ դրան, տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով հայկական ֆինանսական կառույցներում սեփական տեղեկացված աղբյուրներն այն մասին, որ դա Կենտրոնական բանկի որոշումն է, և որ ԿԲ-ն արգելել է կոմերցիոն բանկերին այսուհետ սպասարկել ռուսաստանյան «Միր» քարտերը:
Ռուսաստանի ԿԲ-ն էլ իր կողմից հայտարարել է, որ շարունակում է աշխատել բարեկամ պետությունների կառավարությունների Կենտրոնական բանկերի հետ «Միր» քարտերի սպասարկման շուրջ, բայց յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում կայացնում:
Իրականում դժվար է բացառել, որ ԿԲ-ն այս հարցում որոշակի դեր ունեցել է և նպատակն է պաշտպանել ազգային բանկերի շահերը:
Բանն այն է, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ-ը խստացրել է պատժամիջոցները ռուսաստանյան այն կառույցի դեմ, որը զբաղվում է «Միր» վճարային քարտերի սպասարկումով, խոսքը վճարային քարտերի ազգային համակարգի մասին է, և սպառնացել է, որ պատժամիջոցները կտարածվեն նաև օտարերկրյա այն բանկերի վրա, որոնք շարունակում են սպասարկել «Միր» քարտերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը
Այս որոշումը սպասվա՞ծ քայլ էր. ինչպե՞ս այն կազդի սպառողների վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:38 14.08.2025
Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess TourԱՄՆ-ն ներկայացնող, հայազգի Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Արոնյանը վերջին երեք խաղափուլերում հաղթել է Սեմ Շաքլանդին (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինին (ԱՄՆ), ու ոչ-ոքի է խաղացել Լիեմ Լիի (Վիետնամ) հետ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ […] ...
20:20 14.08.2025
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել ենՊաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ […] ...
19:54 14.08.2025
Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ ՌայոլաՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...
19:45 14.08.2025
Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձԲազմաթիվ քաղաքացիների կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել […] ...
19:25 14.08.2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...