18:35 01.04.2024
2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները տարբեր նշանակության ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում անց են կացրել պլանային և արտապլանային միջոցառումներ․ սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ուղղված բնակչության և քաղաքացիական պաշտպանությանը, պաշտպանվածության բարձրացմանը, պատրաստականության ապահովմանը և գիտելիքների ձևավորմանը։
Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները քաղաքի 31 ուսումնական հաստատություններում անց են կացրել «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում էլեկտրաշչակով ազդարարում, աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպում», «Աշակերտների և աշխատակիցների վարքականոնները», «Անվտանգության վարքականոնները երկրաշարժի ժամանակ», «Վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով սեմինար-դասախոսություններ և տեսագործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են մոտ 5764 աշակերտ և ուսանող, 1160 ուսուցիչ և դասախոս։
Տեսագործնական պարապմունքները և դասախոսություններն ընթացել են ինտերակտիվ տարբերակով, որոնց ընթացքում ներկայացվել են բնակչության և քաղաքացիական պաշտպանության ձևերը, միջոցառումների իրականացման կարգը․ գործնական մասում ուսուցանվողները փորձել են կիրառել տեսականում ձեռք բերված գիտելիքները։
Վարչության ծառայողների կողմից շուրջ 14 հաստատություններում կազմակերպվել և անց են կացվել հատուկ-տակտիկական ուսումնավարժանքներ․
«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներն անց են կացվել ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից՝ «Յ․ Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում», «Երևանի թիվ 80 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Մարզական հասարակական կազմակերպություն սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Քվանտ» վարժարանում, «Մովսես Ջանբազյանի անվան Երևանի թիվ 79 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Վարդաշենի թիվ 66 շենքում», «Էրեբունու փողոցի թիվ 21 շենքում», «Գարաժ Մաստեր Մոլ»» ՍՊԸ-ում, «Սիաս» անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում», «Երևանի հ. 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, «Երևանի թիվ 53 մանկապարտեզ»» ՀՈԱԿ-ում, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ 1-12 արտադրամասում, «Երևան Սիթի» առևտրի կենտրոնում»։
Ուսումնավարժությունների նպատակներն էին.
• ստուգել կազմավորումների գիտելիքները և պատրաստականությունը,
• ուսումնասիրել և կատարելագործել խմբերի գործնական ունակությունները,
• ամրապնդել կազմավորումների միջև փոխհամագործակցությունը,
• կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները։
Ուսումնավարժությունների ընթացքում մի շարք հաստատություններում գործարկվել են էլեկտրական շչակներ, որոնց ընթացքում կազմակերպվել են տարհանման և պատսպարման միջոցառումներ, ինչպես նաև ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
Կարևորելով բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերը՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...