19:12 01.04.2024
Մենք հերթական անգամ մեր ավանդույթները չենք խախտում եւ նշում ենք Հանամիի տոնն Ազգային ժողովի այգում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան, այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այս կարեւոր գործում. ողջունելով ներկաներին՝ ասել է ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: «Այս միջոցառումը լավ առիթ է՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրներից մի պահ կտրվելու եւ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար»,- նշել է բարեկամական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ նախատեսված է նաեւ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ:
Ապրիլի 1-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԱԺ այգում արդեն 9-րդ անգամ նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր:
«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ ներկա գտնվել ՀՀ ԱԺ-ի բակում տեղի ունեցող Հանամիի միջոցառմանը եւ այս գեղեցիկ, արեւոտ օրը վայելել սակուրայի գեղեցկությունը: Սակուրաները ծաղկել են, ինչպես ծաղկել են հայ-ճապոնական հարաբերությունները»,- իր խոսքում ընդգծել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպությանը, Ազգային ժողովին, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբին՝ Հանամի տոնին նվիրված միջոցառումը կազմակերպելու համար:
Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը ներկայացրել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Արմենուհի Սիսյանին՝ նշելով, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել եւ տպագրվել են 32 լեզուներով, որոնց թվում՝ նաեւ ճապոներեն:
Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն է: Սակուրաների տնկարկումը ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Տնկարկումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ ու Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցներին:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի արարողություն. ներկաները ծաղկած սակուրաները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով՝ ի նշան խաղաղության:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...