2023 թ․ հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թ․ համեմատ ավելի են 14.5 տոկոսով․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+22.09 oC

2023 թ․ հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թ․ համեմատ ավելի են 14.5 տոկոսով․ Փաշինյան

14:52 29.05.2024

2023 թվականի հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թվականի համեմատ ավելի են 297 մլրդ 600 մլն դրամով կամ 14.5 տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց կարևոր է նաև, որ բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի նկատմամբ ավելի են 1 տրիլիոն 63 մլրդ դրամով կամ 92 տոկոսով: Այսինքն՝ մեր բյուջեի եկամուտները 2023-ին 2017 թվականի համեմատությամբ աճել են 92 տոկոսով:

2023 թվականի եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 մլրդ 200 մլն դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 63 մլրդ դրամով կամ 14.5 տոկոսով: Քանի որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին խոսեցինք՝ 2017 թվականից ի վեր հիփոթեկային այս ծրագրով Հայաստանի Հանրապետությունում բնակարան է ձեռք բերել 36 686 քաղաքացի: 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում նոր բնակարան է ձեռք բերել եկամտային հարկի վերադարձի այս ծրագրով 36 686 քաղաքացի կամ ասենք դեպք, դա ավելի ճիշտ է, որովհետև կարող են լինել քաղաքացիներ, որ 2 բնակարան են ձեռք բերել: Աճը 2017 թվականի նկատմամբ՝ 1648 տոկոս: Սա այն դեպքն է, երբ ասում եմ, որ քաղաքացին պետական բյուջեին հարկ վճարելիս չպետք է այնպես վերաբերվի, որ ինքն ուրիշին է փող տալիս, այլ այնպես, որ մի գրպանից դնում է մյուս գրպանը:

Սա հենց այդ դեպքի ամենաուղիղ արտահայտությունն է, որովհետև հաշվարկված եկամտային հարկը, մի մասը եկամտային հարկի վերադարձվում է իրեն: Իսկ եկամտային հարկի մյուս մասով դեպի այդ նոր շենք գնացող ճանապարհ է կառուցվում, ենթակառուցվածքներ են կառուցվում, դպրոց է կառուցվում մոտակայքում իր երեխայի համար, մանկապարտեզ է կառուցվում մոտակայքում իր երեխայի համար: Ի՞նչ որակով, այս էլ ուրիշ պրոբլեմ է, որը, այո, մենք գիտենք, որին առնչվում ենք: Բայց որակի հետ կապված պրոբլեմի լուծման ձևը հետևյալն է, որ որակով շինարարությունը տեղի է ունենում և կուլտուրան ձևավորվում է, երբ երկրում կա շինարարություն: Այսինքն՝ այս որակի ճեղքը մենք ինչի՞ ենք ունեցել, որովհետև երկում, ըստ էության, էական կապիտալ շինարարություն տասնամյակով չենք ունեցել: Եվ սրա ապացույցներից մեկը հետևյալն է՝ 2023 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 494 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 3.3 անգամ: Իհարկե, այստեղ նաև պաշտպանական ծախսերը կան, բայց մոտավորապես, այն ժամանակ էլ են պաշտպանական ծախսեր եղել:

Այսինքն, ըստ էության, կապիտալ ծախսերը եռապատկվել են, և այս պրոցեսում է, որ մենք պետք է որակյալ շինարարության ստանդարտներ կարողանանք իրոք ձևավորել: Այո, ես կրկնում եմ՝ սա էլ խնդիր: Չէ՞ որ դասագիրքը բացենք՝ մենք շինարար ազգ ենք, կառուցում ենք, այս ենք անում, այն ենք անում, երեխան դասարանից դուրս է գալիս, տեսնում է՝ դպրոցը գլխին փլվում է, ասում է՝ մի րոպե, ինչի է այսպես: Սա նաև կրթության նկատմամբ վերաբերմունք է ձևավորում: Երեխան չգիտի՞ և չի՞ զգում, թե որտեղ են իրեն խաբում: Այսօր չի զգում, վաղը կզգա, վաղը չզգա, մյուս օրը կզգա: Եվ սա վերաբերմունք է ձևավորում պետության նկատմամբ: Ինքն այդ դիտանկյունից է սկսում գնահատել իրեն՝ որպես քաղաքացի, և պետությունը՝ որպես իր գործունեության արդյունք: Բայց այստեղ էլ իմ արձանագրումը հետևյալն է, որ մենք պետք է հետևողական ուղղակի աշխատենք:

2023 թվականին ավելացված արժեքի գծով վերադարձրել ենք բիզնեսին՝ հաշվանցումներ, դեբեդներ և այլն, 288 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 197 մլրդ դրամով կամ 3.2 անգամ: Այսինքն՝ մենք այսքան լրացուցիչ բիզնեսին գործունեության հնարավորություն ենք տվել: Բայց դա էլ պետք է ասեմ, որ մենք տեսնում ենք նաև, որ սա մեծ թվերի մեջ չարաշահումների տեղ է թողնում: Ընդհանրապես՝ մենք չպետք է նաև խորշենք մեր պոզիտիվ քաղաքականությունները, եթե դրանք լայնորեն չարաշահվում են, հետ պտտել:

Ես, օրինակ, ուզում եմ վերադառնալ՝ այդ բանավեճը կար չէ, որ բուհերի հետ կապված հայտարարություն, որ ընդհանրապես քաղաքական ներկայացուցիչներ չլինեն, այո, մենք այդ բարի կամքը դրսևորել ենք, բայց հետո տեսանք, որ բուհերը վերածվում են ծայրահեղական խմբավորումների ընդհատակյա ցանցերի համար նպաստավոր միջավայրի: Հիմա էլ դեռ շատ խորը պրոբլեմներ կան այդ առումով: Ոչ, մենք պետք է քաղաքական առաջնորդություն իրականացնենք: Եվ ես ուզում եմ ասել, որ կառավարությունը ոչ մի ոլորտում քաղաքական առաջնորդությունից չի հրաժարվելու: Եվ սա իմ այն ասած տրամաբանության շրջանակներում՝ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվող մարտահրավերներին պատշաճ արձանագրելու նպատակադրմամբ»․-ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP