Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

14:55 29.05.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների հատկանիշներ՝ կապված իրացման շրջանառության հետ: Այդ կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չանցկացնելու, ինչպես նաև հետագայում հնարավոր ստուգումների ընթացքում կատարված խախտումները հայտնաբերվելու դեպքում պատասխանատվությունից խուսափելուն աջակցելու նպատակով ՊԵԿ վերը նշված պաշտոնատար անձինք ձեռնարկատիրոջից պահանջել և 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նրանից որպես կաշառք ստացել են 1.000.000 ՀՀ դրամ, որը բաժանել են միմյանց միջև:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ են հայտնաբերել նաև մեկ այլ տնտեսվարողին փաստացի պատկանող ընկերությունում, այս անգամ՝ վճարվող աշխատավարձերը նվազ հաշվարկելու մասով:

Դրանից հետո հիշյալ տնտեսվարողը դիմել է իր ընկերոջը՝ ՊԵԿ նախկին աշխատակից Ա. Հ.-ին՝ ակնկալելով վերջինիս աջակցությունը խնդրին լուծում տալու հարցում: Ա. Հ.-ն, իր հերթին, դիմել է վերը նշված գլխավոր օպերլիազոր Կ. Ա.-ին, ով, ընկերության սեփականատիրոջ օգտին ապօրինի անգործության՝ առերևույթ խախտումների կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Հ.-ից պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է կաշառք տալու առաջարկը և խոստացել տալ պահանջված գումարը:

Կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ Կ. Ա.-ին և Վ. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին և տնտեսվարողներից մեկին՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ՊԵԿ պաշտոնյաներին կաշառք տալու համար:

Կ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP