Գեղարքունիքի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Գեղարքունիքի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

10:29 30.05.2024

Վերջին օրերին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութեր: Իրավախախտումն արձանագրելու համար Բերդկունք գյուղի մոտ նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Արարատի մարզի բնակիչ 43-ամյա տղամարդու կասկածելի վարքը ստիպում է իրավապահներին նրան տեղափոխել ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվում են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և կանեփի սերմի նմանվող հատիկներ:
Ըստ 43-ամյա տղամարդու` կաթուցիչում մարիխուանա է, դա և կանեփի հատիկները գտել է մեկ ամիս առաջ և պահել անձնական օգտագործման համար:
Նման մի դեպք էլ պատահեց Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում, երբ Գեղարքունիքի պարեկները կանգնեցրին իրավախախտ վարորդին: Ստուգման ընթացքում վարդենիսցի 25-ամյա վարորդը գրպանից նետեց կաթուցիչ: Պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրան ձերբակալեցին ու տեղափոխեցին ոստիկանության Վարդենիսի բաժին: Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
25-ամյա երիտասարդը հայտնել է, թե կանեփը հավաքել է վայրաճ թփերից և իր օգտագործման համար պատրաստել թմրանյութ:
Մայիսի 23-ին, գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Ստուգմամբ պարզվել է, որ Եղվարդի բնակիչ 25-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Վարորդին, նրա հասակակից ուղևորին, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Սևանի բաժին: Այդ ընթացքում Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա ուղևորը հայտնել է, որ մոտը թմրանյութ կա: Ոստիկանության Սևանի բաժնում ուղևորի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու դեղնականաչավուն զանգված: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP