Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

11:02 06.06.2024

Առնվազն 4 մարդ զոհվել է, 27 մարդ՝ հոսպիտալացվել Չեխիայի կենտրոնական Պարդուբիցե քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չեխական iDNES լրատվական հարթակը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված են 36 հրշեջ հաշվարկ և երկու ուղղաթիռ։

Regio Jet կոմերցիոն ընկերությանը պատկանող մարդատար գնացքը Պրահայից ուղևորվում էր Սլովակիայի արևելյան Կոսիցե քաղաք։ Գնացքում եղել է 380 ուղևոր։ Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով հունիսի 5-ին՝ ժամը 22:53-ին։ Ամենից շատ տուժել է առաջին վագոնը, որում եղել է մոտ 20 ուղևոր:

«Պարդուբիցեում երկու գնացքների բախումը մեծ դժբախտություն է, մեր բոլորի մտքերը զոհերի և վիրավորների հետ են: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին», – գրել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան X սոցիալական հարթակի իր միկրոբլոգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

09:50 14.06.2025

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

09:33 14.06.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

09:17 14.06.2025

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

09:10 14.06.2025

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

08:53 14.06.2025

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

Իրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

08:47 14.06.2025

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

Իսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP