16:36 30.07.2024
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ, Ծառայության ստորաբաժանումների ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ կազմակերպվել է այց ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Այցի հիմնական նպատակն էր ներկա լինել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության շրջանակներում հիմնարկում կազմակերպվելիք միջոցառմանը, որի հյուրերն էին Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը:
Հիմնարկի գրադարանում շրջայց կատարելուց հետո հյուրերը Ազգային գրադարանի անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերել են 70 միավոր գիրք, ևս 50 միավոր գիրք նվիրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի անունից:
Հանդիպում է կազմակերպվել նաև հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ, որոնց ներկայացվել են Ազգային գրադարանի կայքը, ռեսուրսները, շտեմարանները և, առհասարակ, Ազգային գրադարանի դերն ու նշանակությունը հայ ընթերցողի կյանքում:
Ազատազրկված անձանց հետ երկխոսության ընթացքում վերջինները ցանկություն են հայտնել հիմնարկի գրադարանը համալրված տեսնել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: Ազգային գրադարանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ գործակցության շրջանակներում կստեղծվի հնարավորություն՝ նվիրաբերելու հայ և արտասահմանյան նոր ու բազմաժանր գրքեր:
09:20 13.05.2025
«Բորուսիան» բանակցում է Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբոր հետ09:20 13.05.2025
«Բորուսիան» բանակցում է Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբոր հետԴորտմունդի «Բորուսիան» կփորձի ամռանը ձեռք բերել անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Lafonate-ն: Գերմանական ակումբը բանակցում է 19-ամյա անգլիացու ներկայացուցիչների հետ: «Սանդերլենդը» Բելինգեմի տրանսֆերի համար պահանջում է 25 միլիոն եվրո: The Times-ը գրում է, որ Դորտմունդի թիմը պատրաստ է առաջարկել մինչև 30 միլիոն եվրո։ «Սանդերլենդը» դուրս է եկել Չեմպիոնշիփի կիսաեզրափակիչ և պայքարում […] ...
09:15 13.05.2025
Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ֆիդանին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման հարցում օգնության համարԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Դրանից հետևում է, որ Ռուբիոն և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը «շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի և Ուկրաինայի միջև […] ...
09:05 13.05.2025
Bloomberg․ ԵՄ-ն սպասում է Թուրքիայում բանակցություններին՝ նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումըԵվրոպական երկրները որոշել են սպասել մինչև մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ նախքան ԱՄՆ-ին հակառուսական նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին Միացյալ Նահանգները եվրոպացի պաշտոնյաներին ծանուցել է իր մտադրության մասին՝ թույլ տալ Ռուսաստանին և Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել Անկարայում, որպեսզի հետո քննարկեն Մոսկվայի վրա […] ...
08:55 13.05.2025
Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համարՏիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլի նախավերջին` 9-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Բելցիին»: «Շերիֆի» կազմում 85 րոպե խաղադաշտում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը: «Շերիֆը» 19 միավորով երկրորդն է և մեկ միավորով է հետ առաջատար «Միլսամիից», որի դեմ կմրցի վերջին տուրում: ...
08:50 13.05.2025
Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունըՈւկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար. այս հնարավորությունը չպետք է բաց թողնել: Այս մասին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի»,-մեջբերում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը […] ...
08:40 13.05.2025
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ «Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- նշել են աղբյուրները։ Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի […] ...