Քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+24.09 oC

Քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները

17:54 18.09.2024

Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-18-ը՝ Ծաղկաձորում: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ զեկույցի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Նա նշել է, որ քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, որը ներկայացվելու է ԱԺ, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող լուծումներին, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում մեր երկրին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բանախոս Տաթեւիկ Ղարիբյանը նշել է, որ օրենսդրական բարելավումներ կան, մասնավորապես, ընտանեկան բռնության, երեխայի իրավունքների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի մասերով: Ըստ նրա՝ դեռ անելիքներ կան իրազեկումների, իրավագիտակցության բարձրացման, ռեսուրսների ավելացման հետ կապված հարցերում:

Քննարկումներ են ծավալվել նաեւ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից իրականացման վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 6 բանաձեւի կատարմանն ուղղված միջոցառումների շուրջ: Փորձագետ Արա Ղազարյանը նշել է, որ մայիսից արդյունավետ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ, որի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Անդրադարձ է կատարվել նաեւ վերադարձի իրավունքի բաղադրիչին:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ՀՊԴ շրջանակում խորհրդարանի եւ գործադիրի միջեւ աշխատանքների կազմակերպման միջազգային փորձը: Կարծիքներ են հնչել առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Քննարկումներին մասնակցել են պատգամավորներ, գործադիր իշխանության եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանյան միջազգային բալետային փառատոնը շարունակվում է. բեմում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնն է

16:34 10.06.2025

Երևանյան միջազգային բալետային փառատոնը շարունակվում է. բեմում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնն է

Երևանյան միջազգային բալետային փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հանրահայտ «Շոպենիանա» և «Շահերեզադա» ներկայացումներով: Այդ ձևաչափով անցկացվող փառատոնը յուրօրինակ կապ է ստեղծում բալետային արտիստների և հանդիսականների միջև: «Առջևում սպասվում են նոր ու հետաքրքիր ներկայացումներ: Սպասում ենք ձեզ նաև այսօր և հունիսի 13-ին՝ վայելելու այս բացառիկ երեկոները Թումանյանի անվան զբոսայգում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: ...

Ապօրինի որս Եղեգիս գետում. գետափցի տղամարդը ձերբակալվել է

16:25 10.06.2025

Ապօրինի որս Եղեգիս գետում. գետափցի տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ շրջագայության ժամանակ, հունիսի 5-ին` ժամը 22:45-ին, Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու կասկածանքով Գետափ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդու: Նրա կողմից շահագործվող «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Եղեգիս գետի ափին հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու պարկ՝ […] ...

Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

16:17 10.06.2025

Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ կասկածյալը, 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է լայնածավալ գործողություն իրականացնել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք համարվող Գրացում։ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ զոհերի թվում է նաև ենթադրյալ հանցագործը: Հաղորդվում է նաև […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է պանելային քննարկման

16:08 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է պանելային քննարկման

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով պանելային քննարկմանը։ Բարձր մակարդակի քննարկման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչին

16:00 10.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին։ Տիկին Սկաուին ավարտում է իր հայաստանյան առաքելությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մինչ այս կատարած մեծածավալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա առաքելության ընթացքում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են այս տարի նախատեսված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Դպրոցական սնունդ» […] ...

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվել է. 15-ամյա աղջկա վնասվածքը վրաերթի հետևանք էր

15:54 10.06.2025

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվել է. 15-ամյա աղջկա վնասվածքը վրաերթի հետևանք էր

Մայիսի 4-ին՝ ժամը 14:19-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի բնակիչ 15-ամյա աղջիկ: Նրա մայրը հայտնել էր, թե դստեր ասելով` ինքը վնասվածքը ստացել է պատշգամբից ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հունիսի 8-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 4-ին` ժամը 13-ի սահմաններում, Ձորագյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսան» […] ...

BACK_TO_TOP