Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

17:51 30.09.2024

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին և արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:

Արարողությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու պատգամով:

Գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման հոգենորոգ արարողություների առնչությամբ` Նորին Սրբությունն ի մասնավորի ընդգծեց․

«Սիրելիներ, այսօր քաջալեր հոգով ձեզ ենք փոխանցում նորօրհնյալ Սուրբ Մյուռոնը, որպեսզի այն երկնային իր շնորհներով բաշխվի համայն հավատավոր մեր ժողովրդին՝ պահպանելով հավատով ու հույսով լեցուն և մեր Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտին հավատարմության մեջ»։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին՝ Հայոց Հայրապետը պատգամեց․

«Մեր հույսն ու հավատքը առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել, վառ պահել ու ամուր պահպանել, որպեսզի մեր կյանքում առատացնենք Աստծո օրհնությունները։ Ինչպես Մատթեոս Ուռհայեցի պատմիչն է ասում, մեր հավատը, որ հիմնված է ադամանդյա հիմքերի վրա Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի, կա ու կմնա հավիտյանս անսասան։ Սուրբ առաքյալների և առաքելապատիվ հայրապետի ավանդած հավատը և մեր նախնյաց ժառանգությունն ու սրբազան արժեքների նկատմամբ հավատարմությունը պիտի շարունակեն լինել անսասան հենասյուները մեր աստվածահաճո, ազգանվեր մյուռնադրոշմ կյանքի՝ նախանձախնդրությամբ փոխանցվելով սերնդեսերունդ»։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը Աստծո երկնառաք շնորհներով հոգևոր նորոգություն ու զորություն պիտի պարգևի հայ ժողովրդին, և Քրիստոսի Սուրբ Անունը փրկության հույսով միշտ պիտի միավորի ու համախմբի ազգի զավակներին:

«Հավատում ենք, որ Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը և ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ», – հավելեց Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ներկաներին հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների հանգուցալուծմանն ի նպաստ իրենց կարելին գործադրելու համար՝ հայցելով, որ Երկնավոր Տերը օրհնի և արդյունավորի նրանց ջանքերը՝ ի սեր հայրենիքի ապահովության ու խաղաղության, հայոց բանավոր հոտի հոգևոր արթնության ու բարօրության և Եկեղեցու պայծառության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP