09:15 08.11.2024
Եվրոպա լիգայի շրջանակներում Ամստերդամում տեղի ունեցած «Այաքս»-«Մաքքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային խաղից հետո հարձակվել են իսրայելցի երկրպագուների վրա: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը X-ում (նախկինում՝ Twitter):
«Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստանում Հոլանդիայի փողոցներում իսրայելցիների և հրեաների նկատմամբ իրականացված ծայրահեղ բռնությունների մասին: Սա արմատական ահաբեկչության կողմնակիցների իրական դեմքն է, որոնց դեմ մենք պայքարում ենք:
Ժամանակն է, որ ՄԱԿ-ը անհապաղ և միանշանակ դատապարտի պաղեստինցիների և նրանց կողմնակիցների բռնությունը, իսկ Նիդեռլանդների իշխանությունները պետք է անհապաղ վճռական գործողություններ ձեռնարկեն ահաբեկչության դեմ»,- ասել է դիվանագետը՝ հրապարակելով Պաղեստինի պետության խորհրդանիշները կրող մարդկանց հարձակման տեսանյութը։
Իսրայելական Ynet լրատվական պորտալը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարզադաշտի շենքի ելքի մոտ։ Առնվազն հինգ երկրպագու դանակահարվել է, ոմանց վրաերթի է ենթարկել անցնող մեքենան։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է իսրայելցիներին տարհանել Ամստերդամից։
«Վարչապետը կարգադրել է անհապաղ ուղարկել երկու փրկարարական ինքնաթիռ՝ մեր քաղաքացիներին օգնելու համար»,- ասվում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...