Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

13:29 23.11.2024

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «BMW X6»-ի վարորդ Ն. Դավթյանը եղել է ոչ սթափ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ախուրյան գյուղում

09:00 09.08.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը: […] ...

ՊՍԺ-ն ուկրաինացի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո

08:55 09.08.2025

ՊՍԺ-ն ուկրաինացի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո

«Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ուկրաինացին Ֆրանսիայի չեմպիոնի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Փարիզյան ակումբը Զաբարնիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Բորնմութին» կվճարի 67 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում ու կատարել է 1 գոլային փոխանցում։ ...

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08:49 09.08.2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։ Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ […] ...

Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

08:39 09.08.2025

Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով/դրվագով: Վարչապետի գլխավորությամբ այս ու մեր մյուս գործընկերների շնորհիվ խաղաղությունն իրականություն է դառնում»:     ...

ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

08:34 09.08.2025

ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 8-ին, ժամը 23։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կողաշրջվել․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «BMW» […] ...

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյան

08:28 09.08.2025

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․ «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»։ ...

BACK_TO_TOP