21:22 08.08.2025
Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»:
Սերոբյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում:
00:23 09.08.2025
Նազելի Բաղդասարյանը հրապարակել է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Փաշինյանն ու ԹրամփըՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը։ Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին […] ...
00:08 09.08.2025
Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերինՍպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով: ...
23:54 08.08.2025
Փաշինյան- Թրամփ- Ալիև հանդիպումՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում Սպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ...
23:34 08.08.2025
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթերՍպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին հայտնել է Լուրերը: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում: Նշենք, որ ԱՄՆ […] ...
23:24 08.08.2025
«Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուցՄադրիդի «Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց, գրում է COPE-ն։ Ֆուտբոլի գլխավոր մրցանակին «Ռեալից» հավակնում են Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։ Ակումբը սոցիալական ցանցերում չի շնորհավորել իր ֆուտբոլիստներին նոմինացվելու համար ու ընդհանրապես չի անդրադարձել «Ոսկե գնդակին»: Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի 36-ակի չեմպիոնը չէր ներկայացել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը, քանի որ ակումբին արարողությունից […] ...
23:10 08.08.2025
Փաշինյան. Մեկնում Սպիտակ տունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Մեկնում Սպիտակ տուն»: ...