Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

20:36 08.08.2025

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում․

«Սիրելի՛ արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ,

ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022 թ. գարնանը և, կատարելով իմ աշխատանքային պարտականությունները, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել նույնիսկ այն, ինչ թվում էր անհնար: Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն:

Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է:

Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։

Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի:

Անկախ նրանից, թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույն է, անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան. Մեկնում Սպիտակ տուն

23:10 08.08.2025

Փաշինյան. Մեկնում Սպիտակ տուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Մեկնում Սպիտակ տուն»: ...

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

22:58 08.08.2025

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

Անտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

22:48 08.08.2025

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

22:46 08.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...

ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է

22:37 08.08.2025

ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , […] ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

BACK_TO_TOP