21:43 08.08.2025
Կաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են միջին և թեթև աստիճանի: Շտապօգնության խմբերը հերթապահում են դեպքի վայրում: Ռուսաստանի առողջապահության նախարարության աղետների բժշկության դաշնային կենտրոնը համակարգում է օգնությունը», – ասել է նա:
00:35 09.08.2025
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին այսօր՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։ ...
00:23 09.08.2025
Նազելի Բաղդասարյանը հրապարակել է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Փաշինյանն ու ԹրամփըՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը։ Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին […] ...
00:08 09.08.2025
Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերինՍպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով: ...
23:54 08.08.2025
Փաշինյան- Թրամփ- Ալիև հանդիպումՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում Սպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ...
23:24 08.08.2025
«Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուցՄադրիդի «Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց, գրում է COPE-ն։ Ֆուտբոլի գլխավոր մրցանակին «Ռեալից» հավակնում են Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։ Ակումբը սոցիալական ցանցերում չի շնորհավորել իր ֆուտբոլիստներին նոմինացվելու համար ու ընդհանրապես չի անդրադարձել «Ոսկե գնդակին»: Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի 36-ակի չեմպիոնը չէր ներկայացել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը, քանի որ ակումբին արարողությունից […] ...
23:10 08.08.2025
Փաշինյան. Մեկնում Սպիտակ տունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Մեկնում Սպիտակ տուն»: ...