Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է. Գևորգ Պապոյան

18:06 08.08.2025

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Խաղաղություն լինելո՛ւ է։

Պատերազմ չի՛ լինելու։

Ապաշրջափակում լինելո՛ւ է։

Տնտեսական հզորացում լինելո՛ւ է։

Տրանսպորտային կապերը բացվելո՛ւ են։

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելո՛ւ է։

Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

20:36 08.08.2025

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում․ «Սիրելի՛ արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022 թ. գարնանը և, կատարելով իմ աշխատանքային պարտականությունները, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ ձեր հետ միասին […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

20:18 08.08.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։ Անդրադառնալով վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճին՝ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ այն նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

20:00 08.08.2025

SHANTNEWS

Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում

19:54 08.08.2025

Խաչանովը համառ պայքարում պարտվել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակչում երեք սեթում պարտվել է աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնին (7-6, 4-6, 6-7): Խաչանովը ATP մրցաշարերի եզրափակիչ էր դուրս եկել 11-րդ անգամ։ Իսկ «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում երրորդ անգամ էր։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ ...

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

19:37 08.08.2025

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

Օգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

19:22 08.08.2025

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...

BACK_TO_TOP