Եգիպտոսն ու Կատարը աշխատում են Գազայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Եգիպտոսն ու Կատարը աշխատում են Գազայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի վրա

18:26 08.08.2025

Եգիպտոսի և Կատարի միջնորդները աշխատում են նոր ծրագրի վրա՝ բոլոր պատանդներին միանգամից ազատ արձակելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից սպանված բոլորի մարմինները հանձնելու համար՝ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման և այնտեղից իսրայելական ուժերի դուրսբերման դիմաց, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով երկու արաբ պաշտոնյայի, որոնցից մեկը անմիջականորեն ներգրավված է քննարկումներում:

«Եգիպտոսի և Կատարի միջնորդները աշխատում են նոր մեխանիզմի վրա, որը կներառի բոլոր պատանդների՝ ողջ մնացածների և մահացածների միաժամանակյա հանձնումը՝ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման և իսրայելական ուժերի դուրսբերման դիմաց», – հաղորդում է գործակալությունը:

Բանակցություններին մասնակցող պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ քննարկվում է «զենքի սառեցման» տարբերակը, որը կարող է ներառել ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի պահպանումը՝ առանց այն օգտագործելու: Գործակալությունը հայտնում է, որ ծրագիրը նաև կոչ է անում շարժմանը հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

SHANTNEWS

22:00 08.08.2025

SHANTNEWS

ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

21:53 08.08.2025

ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Այս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...

Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժել

21:43 08.08.2025

Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժել

Կաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են […] ...

Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼ

21:22 08.08.2025

Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Սերոբյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում: ...

Քենիայում թեթևշարժիչային ինքնաթիռը բախվել է ընձուղտի

21:10 08.08.2025

Քենիայում թեթևշարժիչային ինքնաթիռը բախվել է ընձուղտի

Քենիայի Լևա ազգային պարկում թեթևշարժիչային ինքնաթիռ է բախվել ընձուղտի։ Ինքնաթիռում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկները չեն տուժել, սակայն կենդանին մահացել է, հաղորդում է KahawaTungu լրատվական պորտալը։ Ըստ առցանց հրատարակության՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Հաղորդվում է, որ օդաչուն անվտանգ վայրէջք է կատարելով արգելոցի թռիչքուղու վրա, գնում էր դեպի  ուղևորների իջեցման կետ, երբ թփերի ետևից հանկարծակի երկու […] ...

BACK_TO_TOP