08:15 04.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ երկրի տնտեսությունը թույլ կտա գոյատևել կառավարությանն անվստահություն հայտնելու և 2025 թվականի բյուջեի նախագծի վերանայման ժամանակ, և կոչ է անում բնակչությանը չվախեցնել ֆինանսական ճգնաժամով։
«Մենք չպետք է վախեցնենք մարդկանց նման բաներով, մենք ունենք հզոր տնտեսություն, կայուն իշխանության ինստիտուտներ և կայուն սահմանադրություն»,-Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ֆրանսիացի լրագրողներին ասել է նախագահը:
Նախկինում Միշել Բարնիեի կաբինետն օգտվել է Ֆրանսիայի Սահմանադրության 49.3-րդ հոդվածից և առանց խորհրդարանում քվեարկության՝ ընդունել պետական բյուջեի սոցիալական մասը։ Ի պատասխան կառավարության այս որոշման՝ «Նոր Ժողովրդական Ճակատն» ու «Ազգային Հանրահավաքը» ներկայացրել են կառավարությանն անվստահություն հայտնելու իրենց որոշման նախագծերը։
13:52 29.05.2025
1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում13:35 29.05.2025
Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ ԱբրահամյանՎերջին 1.5-2 ամիսների ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նախ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչել են երկու բավականին ուշագրավ հայտարարություններ։ Առաջինը՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն էր Կոնգրեսում, որտեղ, ըստ էության, նշվեց, որ անկախ […] ...
13:24 29.05.2025
SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունըՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և […] ...
13:11 29.05.2025
Հայտնի է NBA-ի եզրափակչի առաջին մասնակիցըNBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» ընդհանուր 4:1 հաշվով հաղթել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Թիմերի 5-րդ խաղը ավարտվել է 124:94 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակել է 34 միավոր: Կանադացին օրեր առաջ ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Գերեզրափակչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցելու է «Ինդիանա» – «Նյու-Յորք» զույգի հաղթողի հետ: Չորս հանդիպումից հետո […] ...
13:00 29.05.2025
«ՄԱՎԵՏԱ. գյուղատնտեսություն՝ բոլորի համար». աշխատանքի տոնավաճառ Երևանում«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, Երևանում անցկացրել է աշխատանքի տոնավաճառ։ «Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալ Արաքսիա […] ...
12:48 29.05.2025
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադՄայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը […] ...
12:40 29.05.2025
Գևորգ Պապոյանը մասնակցում է «Աստանա միջազգային համաժողովին»Մայիսի 29-30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում՝ մասնակցելու «Աստանա միջազգային համաժողովին»։ Համաժողովի շրջանակում նախարար Պապոյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է լիագումար նիստին, որը միավորել է ավելի քան 70 երկրից բարձրաստիճան ներկայացուցիչների, քաղաքական ու տնտեսական գործիչների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները։ ...