12:57 02.02.2025
«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին արձագանքել է Նիդերլանդների առաջնության 21-րդ տուրի խաղում «Ֆորտունայի» դեմ բաց թողած հաղթանակին (2:2):
«Հերենվենը» մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:1 հաշվով, սակայն «Ֆորտունան» հավասարեցրեց հաշիվը։ Վան Պերսիի թիմը գոլ ընդունեց այն պահին, երբ մրցակիցը դաշտում ուներ 12 խաղացող։ Մրցավարները չնկատեցին, որ փոխարինման ժամանակ մեկ ֆուտբոլիստ դաշտից դուրս չէր եկել։ Մի քանի րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը անկյունայինի խաղարկումից հետո։
«Նրանք մեր դեմ մեկ րոպե խաղացին տասներկու հոգով։ Դա բերեց մի պահի, որը վերջում հանգեցրեց անկյունայինի։
Ես իսկապես տարօրինակ եմ համարում, որ սա տեղի է ունենում այս մակարդակում։ Սա սխալ է, որը պարզապես չեք կարող թույլ տալ, չէ՞ որ այս մակարդակում կարող է լինել տասներկուսի դեմ տասնմեկ մեկ րոպե շարունակ։
Ես դա իսկապես անհավանական եմ համարում։ Մենք չենք պատրաստվում դժվարացնել Նիդերլանդների Ֆուտբոլային միության կյանքը, բայց սա ուղղակի չպետք է լինի»,- վան Պերսիի խոսքերն է փոխանցում NOS.nl-ը, տեղեկացնում է Armsport-ը:
09:18 09.08.2025
Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...
09:10 09.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:05 09.08.2025
Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական […] ...
09:00 09.08.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՕգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը: […] ...
08:55 09.08.2025
ՊՍԺ-ն ուկրաինացի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո«Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ուկրաինացին Ֆրանսիայի չեմպիոնի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Փարիզյան ակումբը Զաբարնիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Բորնմութին» կվճարի 67 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում ու կատարել է 1 գոլային փոխանցում։ ...
08:49 09.08.2025
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՕգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։ Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ […] ...