Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան

13:35 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին 1.5-2 ամիսների ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նախ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչել են երկու բավականին ուշագրավ հայտարարություններ։ Առաջինը՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն էր Կոնգրեսում, որտեղ, ըստ էության, նշվեց, որ անկախ այն հանգամանքից, որ գործընթաց է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, լարվածությունը պահպանվում է։ Երկրորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետ էր՝ նշելով, որ Սյունիքի շուրջ լարված իրավիճակ է։

Այս պահին ընթանում են գործընթացներ, որոնք արտաքուստ կարող են չերևալ, քանի որ բանակցային գործընթացները, աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հանդիպումները կամ հատուկ ծառայությունների ներկայացրած տեղեկատվությունները, բնականաբար, չեն հանրայնացվում։ Այս պարագայում հասարակությունը լայնորեն չի տիրապետում առկա իրավիճակային խնդիրներին կամ ռիսկերին։

Սյունիքում ստեղծված իրավիճակը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններով կամ դրանց հնարավոր կարգավորմամբ։ Սյունիքի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Իրանի հետ սահմանակցությունը, տալիս են նրան ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական նշանակություն։ Այդ իսկ պատճառով այն հայտարարությունները, որոնք հնչել են ոչ պատահական երկրների ոչ պատահական պաշտոնյաների կողմից, պետք է ընդունել առավելագույն լրջությամբ»,- ասաց նա։

Աբրահամյանն այս ամենն ուշագրավ է համարում նաև այն տեսանկյունից, որ վերջին 2-3 ամիսներին, գոնե արտաքուստ, Հայաստանի հասարակությունը ականատես է լինում միայն տարբեր երկրներից հնչող լավատեսական հայտարարությունների կամ մոտալուտ հանգուցալուծման ակնկալիքների։

«Այդ ֆոնի վրա, կարծես, որոշակի «հարմարավետության գոտի» է ստեղծվել՝ ստեղծելով տպավորություն, թե իրավիճակը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ Սակայն իրականում արդեն 1.5-2 ամիս է՝ առաջնագծի տարբեր հատվածներում արձանագրվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։

Դրանք հատկապես վտանգավոր են Սյունիքի մարզի երկու բնակավայրերի՝ Խոզնավարի և Խնածախի ուղղությամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ բնակավայրերը գտնվում են առաջնագծին շատ մոտ և դառնում են Ադրբեջանի համար հեշտ թիրախներ»,- ընդգծեց նա։

Ըստ պատգամավորի՝ իշխանությունները սկզբնական շրջանում խուսափում էին հրապարակայնացնել սահմանային լարվածության մասին տեղեկությունները, սակայն ստեղծված իրադրությունն այնպիսի բնույթ է ստացել, որ հարկադրված են եղել հանդես գալ գոնե զգուշավոր հաղորդագրություններով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն է

12:19 31.05.2025

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն է

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք) ճշգրիտ անալոգն է։ Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը նշված է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պաշտոնական պորտալում, որտեղ հրապարակվում են նորմատիվ ակտերը։ Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին: Ի տարբերություն «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» […] ...

Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆաբիո Կանավարո

12:17 31.05.2025

Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆաբիո Կանավարո

Իտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։ «Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։ ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում։ Նրայնք ինձ […] ...

Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանը հայտարարել իր համար սպառնալիք

12:10 31.05.2025

Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանը հայտարարել իր համար սպառնալիք

Մեծ Բրիտանիան հունիսի 2-ին կհրապարակի ռազմավարական պաշտպանության վերանայում, որում կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ սպառնալիքի» մասին, հաղորդում է The Guardian-ը։«Վարչապետ Քիր Սթարմերի՝ 130 էջանոց փաստաթուղթը կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ» վտանգի մասին», – գրում է թերթը։ Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող վտանգը կբնութագրվի որպես ամենաբարձրը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Սակայն զեկույցում չի […] ...

Երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները․ ՀՀ ԱՆ

11:50 31.05.2025

Երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները․ ՀՀ ԱՆ

Այսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական […] ...

Առաջնորդ լինելը որոշում է ու կամք. Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը

11:41 31.05.2025

Առաջնորդ լինելը որոշում է ու կամք. Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները: Աննա […] ...

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ

11:30 31.05.2025

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ

ՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […] ...

BACK_TO_TOP