Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+27.09 oC

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

13:26 31.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 03.06.2025

SHANTNEWS

Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչները

14:53 03.06.2025

Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչները

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա […] ...

55-ամյա կնոջը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, գողոնն էլ՝ հայտնաբերվել

14:44 03.06.2025

55-ամյա կնոջը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, գողոնն էլ՝ հայտնաբերվել

Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց […] ...

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը

14:36 03.06.2025

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։ Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև […] ...

30 կրեդիտ՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման նպատակով

14:27 03.06.2025

30 կրեդիտ՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-3-ը

14:20 03.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-3-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական […] ...

BACK_TO_TOP