14:44 11.06.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։
Պատվիրակությունը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։
Հանդիպումն անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի տրամաբանական շարունակության շրջանակում՝ վերահաստատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ամրապնդման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Զրուցակիցները քննարկել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր, առկա մարտահրավերները, ինչպես նաև քաղաքացիների համար հանրային ծառայությունների մատուցման առավել թափանցիկ, հասանելի և արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ կողմերի տեսլականը։
Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում թվային լուծումների ընդլայնման հնարավորություններին՝ շեշտադրելով արհեստական բանականության, տեխնոլոգիական նորարարությունների կիրառման և ծառայությունների մատչելիության սկզբունքները։
23:36 13.06.2025
Կհաստակեցվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանն առնչվող գործընթացները, ինքնության հետաձգված ստուգում իրականացնելու հիմքը եւ կարգըՀայաստանի փողերի դեմ պայքարի ընդհանուր համակարգն այս պահին գնահատման փուլում է, եւ մենք կատարել ենք օրենսդրական դաշտի ամբողջական վերլուծություն՝ հասկանալու համար, թե լավագույն օրենսդրական ստանդարտներից ինչ շեղումներ կան: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ կից մի շարք […] ...
23:29 13.06.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունըՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 13-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա […] ...
23:22 13.06.2025
«Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի«Արարատ-Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Ակումբի կազմը համալրել է բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վելթոնը: 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական և պորտուգալական ակումբներում: Վելթոնն իր հայրենիքում խաղացել է կարճ ժամանակահատված, իսկ Պորտուգալիայում անցկացրել է 6 տարի: ...
23:13 13.06.2025
Fars. Իրանի ՀՕՊ-ը մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ է խոցելԻրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ երկու F-35 կործանիչներ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ խոցվել են «երկու իսրայելական F-35 կործանիչներ և զգալի թվով փոքր ինքնաթիռներ»։ Fars-ի փոխանցմամբ՝ օդաչուների ճակատագիրը դեռևս անհայտ է։ Միևնույն ժամանակ, Tasnim լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն, խոցված իսրայելական կործանիչներից մեկի օդաչուն […] ...
23:01 13.06.2025
IRNA. Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքինԻրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ Ըստ այդմ՝ հարված է հասցվել Թել Ավիվում գտնվող նախարարության շտաբին։ Իսրայելական լրատվամիջոցներն արդեն հաղորդում են վիրավորների մասին: Mehr լրատվականն էլ հրապարակել է հարվածի կադրերը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, […] ...
22:45 13.06.2025
Իրանի զինված ուժերը գործողություն են սկսել Իսրայելի դեմԻրանի զինված ուժերը գործողություն են սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության տարածքում հարվածների: Այս մասին հայտնել է իրանական Mehrլրատվականը: Իր հերթին, IRNA գործակալությունը հայտնել է, որ գործողությունը կոչվել է «Խիստ պատիժ» և Իսրայելի ուղղությամբ արձակվել են «հարյուրավոր բալիստիկ հրթիռներ»։ Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ իսրայելական զինվորականները գրանցել են հրթիռների արձակումը […] ...