Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր

19:35 12.06.2025

Վարչապետի հանձնարարականի կատարմամբ պայմանավորված՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության և դրա կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրում։

Առաջարկվող փոփոխության նպատակն է երկու հիմնական (լոկոմոտիվ) ուղղություններով հստակ սահմանել միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրում ավելացվել են մի շարք նոր միջոցառումներ՝ ուղղված արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանը: Միջոցառումների իրականացումը կնպաստի սահմանված ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև ռազմավարությամբ նախանշված հիմնական ցուցանիշների ապահովմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

10:35 14.06.2025

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

10:10 14.06.2025

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...

BACK_TO_TOP