Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը. Արարատ Միրզոյան

22:21 12.06.2025

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերներ կողմից կազմակերպվում է առաջին անգամ։

Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ մասնակցել են պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:

Նախարար Միրզոյանին ուղղված հարցերը և պատասխանները ներկայացված են ստորև։

Հարց: Գիտեք, այնպես ստացվեց, որ այս քննարկմանը պատրաստվելիս ես Երևանում էի և լսեցի ՀՀ վարչապետի ելույթը, որի ընթացքում նա հանդես եկավ Սթիվ Ջոբսի ոճով. ձեռքին վահանակ էր և էկրանին ներկայացնում էր նյութը, և նրա ելույթն ամբողջությամբ վերաբերում էր փոխկապակցվածությանը: Եվ որոշակի առումով, նախարար Միրզոյանը խոսեց փոխկապակցվածության կարևորության մասին՝ դիվերսիֆիկացնելու և դիմակայունություն կառուցելու համար, այնպես չէ՞: Այսպիսով, ինչպե՞ս է Հայաստանը, որն ունի ասիական աշխարհագրություն և եվրոպական ոգի, չգիտեմ՝ ինչպես է հնարավոր ավելի լավ նկարագրել, բայց գուցե սա լավ նկարագրություն է, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում այս նոր պահը, որտեղ կա փոխկապակցվածության, դիվերսիֆիկացման ծարավ և դեր երկրների համար:

Արարատ Միրզոյան: Շնորհակալություն հարցի համար:

Նախ և առաջ, խորին ցավակցություններս այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Հնդկաստանում օդանավի վթարի պատճառով, և շնորհակալություն հրավերի համար:

Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն՝ խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:

Առաջին ակնհայտ փաստը. մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ և խորացնում ենք մեր կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ: Մենք, կրկին, զգալիորեն խորացնում ենք այդ կապերը: Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում: Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ, կան ցամաքային ուղիներ: Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:

Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանն՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:

Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը:

Հարց: Պարոն նախարար, այսօր ավելի լայն փոխկապակցվածության ծրագրերը ներառում են նաև թվային կապակցվածություն, գիտելիքների կապակցվածություն և նորարարությունների կապակցվածություն: Ձեզ վրա տպավորություն գործե՞լ է Հայաստանի ստարտափ հատվածը, տեխնոլոգիական ոլորտը: Կարծում եք՝ արդյոք այժմ կա՞ բիզնես հետաքրքրություն ուշադրություն դարձնելու Եվրոպայի կենտրոններին, ինչպիսիք են Ֆրանսիան, Բանգալորը և Հնդկաստանի այլ կենտրոններ, և, իհարկե, վաղվա նոր կենտրոններին, ինչպիսին է Հայաստանը:

Արարատ Միրզոյան: Իհարկե: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ մենք մեծ ներդրումներ ենք կատարում: Գիտեք, կան մի քանի նախադրյալներ, և, հավանաբար, ամենակարևորն այն է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսներ, անհատներ, տաղանդներ, ովքեր զբաղվում են այս ոլորտով, և երկրորդ՝ մենք ունենք էլեկտրաէներգիա տվյալների կենտրոնների և ենթակառուցվածքների համար: Նշեմ մեկ հետաքրքիր զուգադիպություն. երկու օր առաջ մենք հայտարարեցինք Հայաստանում հսկայական արհեստական բանականության ծրագրի մեկնարկի մասին՝ ֆրանսիական MISTRA-ի, NVIDIA-ի և մի քանի այլ դերակատարների մասնակցությամբ, և սա միայն օրինակներից մեկն է: Այսպիսով, կրկին, երբ խոսում ենք արհեստական բանականության, ՏՏ-ի և այս ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանը 100%-ով անվտանգ հանգրվան է:

Հարց: Պարոն Միրզոյան և դոկտոր Ջայշանկար, փոխկապակցվածության ի՞նչ հետաքրքիր գաղափարներ կան երկրների նոր խմբերի համար, որոնք կարող են ձևավորել ապագան: Ի՞նչ տեսակի գործընկերություններ կարող են իսկապես ֆիքսել այս նոր հանգրվանը:

Արարատ Միրզոյան: Ամբողջ խոսակցության ընթացքում եղան մի քանի արտահայտություններ, որոնց վրա կցանկանայի ուշադրություն դարձնել: Դուք ասացիք «բիզնեսն առաջինը», բոլորը խոսում էին խափանված մատակարարման շղթաների, տնտեսական օգուտների մասին: Բայց իմ տպավորությունն այն է, որ մենք ինչ-որ բան բաց ենք թողնում: Եթե տնտեսական օգուտներն այն ամեն ինչի հիմքում են, ինչ տեղի է ունենում աշխարհում, ապա, հավանաբար, Եվրոպան պետք է շարունակեր գազ կամ նավթ գնել Ռուսաստանից: Փոխկապակցվածության հարցում. եթե ամենահեշտ, ամենաէժան ճանապարհները պետք է լինեին առանցքային, կներեք սա ասելու համար, ապա Հնդկաստանը պետք է կապվեր աշխարհի մնացած մասի, Արևմուտքի հետ Պակիստանի միջոցով: Բայց դա տեղի չի ունենում, այդպես չէ՞: Դրա համար պետք է լինի պատճառ:

Սա, առնվազն ինձ, ստիպում է մտածել, որ կա ինչ-որ բան տնտեսական օգուտներից զատ: Կան աշխարհաքաղաքական շահեր: Եվ ահա թե ինչու է, և ես խորապես հավատում եմ դրան, Եվրոպան, Ֆրանսիան ցանկանում ավելի մոտենալ Հնդկաստանին, և հակառակը՝ Հնդկաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրոպային: Քանի որ, կրկին, եթե խոսենք տնտեսական օգուտների մասին, կան ավելի էժան և ավելի արդյունավետ ճանապարհներ:

Եթե խոսում ես ավելի մեծ ուժ դառնալու ցանկության և ձգտման մասին, ապա օվկիանոսում միշտ կան ավելի մեծ ձկներ: Եկեք անկեղծ խոսակցություն ունենանք: Կա Միացյալ Նահանգներ, կա Չինաստան, կա Ռուսաստան, նրանք բոլորը ռազմական առումով ավելի հզոր են, այդպես չէ՞: Այսպիսով, միմյանց ավելի մոտ լինելու փոխադարձ ձգտման հետևում ես տեսնում եմ նաև Հնդկաստանի և Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգտումները, և ես տեսնում եմ ցանկություն՝ ավելի մեծ խոսք ունենալ աշխարհաքաղաքական հարաբերություններում:

Ես երրորդ երկրից եմ` ոչ ԵՄ-ից, ոչ էլ Հնդկաստանից, ես Հայաստանից եմ: Ինչու՞ եմ ես ցանկանում աջակցել այդ ձգտմանը: Ինչու՞ եմ ես ցանկանում սատարել: Որովհետև ես տեսնում եմ որոշակի հիմնավորում այդ ձգտման հետևում՝ ունենալ ավելի ամուր, ավելի արդար և ավելի հավասարակշռված միջազգային կարգ: Միջազգային կարգը խաթարվել է՝ սկսած համավարակից, ապա Ուկրաինայի պատերազմը։ Եվ դրա արդյունքն է այն, աշխարհը խելագարվել է, այդպես չէ՞: Այսպիսով, եթե ցանկանում ենք վերակառուցել միջազգային կարգը, և եթե Եվրոպան ու Հնդկաստանը ցանկանում են ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցում, ապա Հայաստանի նման որոշ երկրներ կարող են ցանկանալ աջակցել ձեզ այդ հարցում: Իսկ եթե ոչ, ապա դա պարզապես ազդեցություն ունենալու կամ ավելի մեծ ուժ ձեռք բերելու ցանկություն է:

Սա Ձեր հարցին ուղղիղ պատասխան չէր, բայց սրանք էին իմ դիտարկումները մեր խոսակցության վերաբերյալ: Այսպիսով, ինչու՞ եք ցանկանում ավելի մոտենալ: Գուցե կիսո՞ւմ եք նույն գաղափարները, արժեքները: Այդպես է: Որովհետև Հնդկաստանը աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունն է, իսկ ԵՄ-ն մայրցամաք է, կամ երկրների ակումբ՝ ամենաուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Բայց մենք նաև տեսնում ենք, որ ԵՄ երկրները սկսել են տատանվել, այդպես չէ՞: Արդյո՞ք ամեն ինչ կարգին է Եվրոպայի ներսում: Արդյո՞ք պահանջները հիմնավոր են:

Արարատ Միրզոյան (եզրափակիչ խոսք). Այս անգամ ես կարճ կլինեմ: Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը, առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, «Խաղաղության խաչմերուկն» է: Սա մեր ճանապարհն է՝ Արևմուտք-Արևելք կամ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ անցումը, որի մասին այս ծրագիրը հոգում է: Եվ երկրորդ՝ նորարարություն, արհեստական բանականություն և տվյալների մեծ կենտրոններ: Ես արդեն ասացի, որ այդ համատեքստում Հայաստանն անվտանգ հանգրվան է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

10:35 14.06.2025

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

10:10 14.06.2025

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...

BACK_TO_TOP