10:45 08.08.2025
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ:
Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
15:07 08.08.2025
Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքներըՄեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1կմ է։ Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
14:55 08.08.2025
Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա, երբ նա խոսել է Գազայում սովի մասին․ NBCՎերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, երբ վերջինս նրան ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, երկու ամերիկացի նախկին պաշտոնյաների և ևս մեկ արևմտյան պաշտոնյայի։ Հուլիսի վերջին Թրամփը կասկածի տակ դրեց Նեթանյահուի այն […] ...
14:47 08.08.2025
Ոչ ոք չի «գողացել» Ֆելիքսին «Բենֆիկայից»․ ՌոնալդուԿրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ժոաու Ֆելիքսի՝ «Ալ Նասր» տեղափոխության մասին, տեղեկացնում է A Bola-ն։ «Ոչ ոք Ֆելիքսին չի «գողացել» «Բենֆիկայից»․ այդպես գեղեցիկ չի հնչում։ Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը կարող է օգնել մեզ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Պրո լիգան շատ մրցակցային է, այստեղ հանդես են գալիս մի շարք աստղեր։ Կարծում եմ՝ Ֆելիքսը ճիշտ որոշում է կայացրել․ […] ...
14:40 08.08.2025
Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելուՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու, հաղորդում է EFE գործակալությունը։ «Մենք խնդրում ենք, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ՝ նախքան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի անցկացումը», […] ...
14:33 08.08.2025
Պաղեստինը կոչ է անում Թրամփին միջամտել Գազայի վերաբերյալ Իսրայելի ծրագրերինՊաղեստինը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել՝ Իսրայելի կողմից ամբողջ Գազայի հատվածի վրա վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու նպատակով։ Նա հավելել է, […] ...