Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

10:49 08.08.2025

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը:

«Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր:

Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ կքննարկվի՞ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, նշվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ»,- տեղեկացնում է Վաշինգտոնում աշխատող «Լուրերի» թղթակից Մայա Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարարը, փոխնախարարները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ԱԽ քարտուղարը, ԲՏԱ նախարարը:

Այսպիսով, այսօր՝ ժամը 22:30-ից, Վաշինգտոնում ակնկալվում են Փաշինյան-Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ: Դրանք ամբողջությամբ ուղիղ հեռարձակվելու են Առաջինի լրատվական ալիքով, Առաջին ալիքով և «Լուրերի» սոցիալական հարթակներում:

«Լուրերի» թղթակիցները Վաշինգտոնում նաև խնդրին տիրապետող փորձագետների հետ առանց տեսախցիկի զրույցներում պարզել են, թե ինչ ակնկալիքներ կան այսօրվա բանակցություններից, ինչ փաստաթղթեր կարող են ստորագրվել:

Ըստ շրջանառվող թեզերի՝ միջանցքի թեման փակվում է։ Չկա միջանցք, կան բացվող ճանապարհներ, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են նույն պայմաններով, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության հիման վրա։ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու արտաքին աշխարհի հետ՝ դեպի Իրան, դեպի Չինաստան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան։

Հայաստանով անցնող ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո՝ գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները, իրավապահները։

ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրվելու է Խաղաղության համաձայնագիրը, կողմերը ԱՄՆ նախագահի ներկայությամբ պարտավորվում են պահպանել խաղաղությունը, բացառել վրեժխնդրությունը, հրաժարվել միմյանցից տարածքներ գրավելու գործելակերպից՝ այսօր և ապագայում, հիմնված այն փաստի վրա, որ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքները նույնական են անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների հետ։ Այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը ոչ միայն անիմաստ է, այլև կասկածի տակ կարող է դնել կողմերի անկեղծությունը, ուստի կողմերը համատեղ դիմելու են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպիսով փաստացի խաղաղություն կհաստատվի։

Փորձագետների գնահատմամբ՝ Վաշինգտոնում կարձանագրվի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի և վավերացվի, ինչի համար պատասխանատվություն է ստանձնում նաև ԱՄՆ նախագահը։

«Թրամփի ուղին» դիտարկվում է որպես ռազմավարական ենթակառուցվածքային նախագիծ՝ տարածաշրջանային հաղորդակցման նոր ցանցեր ձևավորելու և միջազգային կապերը խթանելու համար։ Ծրագիրը կարող է դառնալ Հայաստան-ԱՄՆ ներդրումային համաձայնագրի գործնական հիմք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու զինամթերք

15:35 08.08.2025

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու զինամթերք

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 1-02 և հայտնել, որ Ավան վարչական շրջանի չգործող ջերմատան մուտքի մոտ պարկով զենք-զինամթերք է թողել։ Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, հակատանկային նռնակ՝ պայթուցիչով, ինգնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 100 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հետ

15:28 08.08.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հետ

Օգոստոսի 6-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, ինչպես նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև առկա համագործակցության ընդլայնմանը։ ...

Գերմանացի 3 մրցավար կավարտի կարիերան

15:15 08.08.2025

Գերմանացի 3 մրցավար կավարտի կարիերան

Բունդեսլիգայի մրցավարներ Դենիզ Այտեկինը, Տոբիաս Վելցն ու Ֆրանկ Վիլենբորգը 2025/26 մրցաշրջանից հետո կավարտեն կարիերան, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 47-ամյա Այտեկինն ու 48-ամյա Վելցը Բունդեսլիգայի ամենաերկարակյաց մրցավարներից են: Նրանք իրենց առաջին խաղերը բարձրագույն դիվիզիոնում սպասարկել են համապատասխանաբար 2008 և 2010 թվականներին: Իսկ Վիլենբորգը մրցավարական կարիերան կավարտի 10 տարի Բունդեսլիգայի հանդիպումներ սպասարկելուց հետո: Դենիզ Այտեկինը Բունդեսլիգայի […] ...

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքները

15:07 08.08.2025

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1կմ է։ Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

SHANTNEWS

15:00 08.08.2025

SHANTNEWS

Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա, երբ նա խոսել է Գազայում սովի մասին․ NBC

14:55 08.08.2025

Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա, երբ նա խոսել է Գազայում սովի մասին․ NBC

Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, երբ վերջինս նրան ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, երկու ամերիկացի նախկին պաշտոնյաների և ևս մեկ արևմտյան պաշտոնյայի։ Հուլիսի վերջին Թրամփը կասկածի տակ դրեց Նեթանյահուի այն […] ...

BACK_TO_TOP