12:13 08.08.2025
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
17:36 08.08.2025
Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ըԱյսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ «Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
17:30 08.08.2025
Ալվարո Մորատան վերադառնում է ԻտալիաԱլվարո Մորատան կարիերան կշարունակի «Կոմոյում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իսպանացի հարձակվողը «Գալաթասարայում» է խաղում վարձակալական հիմունքով, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին»։ 32-ամյա Մորատայի ու «Գալաթասարայի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հուլիսի 1-ին։ Թուրքիայի չեմպիոնը «Կոմոյից» կստանա 5 միլիոն եվրո փոխհատուցում, իսկ իսպանացին «Կոմո» կտեղափոխվի վարձակալությամբ։ 2025/26 մրցաշրջանից հետո իտալական թիմը հնարավորություն […] ...
17:27 08.08.2025
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է Reuters-ինԱդրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, հայտարարել է Սպիտակ տունը, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրման արարողությանը կհյուրընկալի երկու երկրների առաջնորդներին։ «Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Խոսքը ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ […] ...
17:25 08.08.2025
Արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայովՆոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով: Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, […] ...
17:20 08.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 201-իԳազայի հատվածում սննդի մատակարարման ճգնաժամի ֆոնին 2023 թվականի հոկտեմբերից ի վեր թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 201-ի, այդ թվում՝ 98 երեխա, ուրբաթ օրը հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից մահվան 4 դեպք, այդ թվում՝ երկու երեխա։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը […] ...
17:17 08.08.2025
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել էՀայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը […] ...