00:56 09.08.2025
Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իմ անձնական հանձնառությունն եմ տվել, որ խնդիր չեն ունենա Հայաստանն ու Ադրբեջանը: Մեծ խնդիրները լուծվել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կլուծեմ, կարող են զանգել ինձ»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։
08:39 09.08.2025
Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակելՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով/դրվագով: Վարչապետի գլխավորությամբ այս ու մեր մյուս գործընկերների շնորհիվ խաղաղությունն իրականություն է դառնում»: ...
08:34 09.08.2025
ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհՕգոստոսի 8-ին, ժամը 23։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կողաշրջվել․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «BMW» […] ...
08:28 09.08.2025
Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. ՄիրզոյանԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․ «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»։ ...
08:19 09.08.2025
Հրդեհ Մայակովսկի գյուղումՕգոստոսի 8-ին, ժամը 22։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռազմական ոստիկանության մոտ այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղում՝ չշահագործվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ օգոստոսի […] ...
08:11 09.08.2025
ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմորեն հրաժեշտ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: ...
08:07 09.08.2025
Նախաստորագրվել է «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըՎաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են […] ...