16:43 14.08.2025
ESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը: Այն կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ մարզչական վարպետություն, խաղի ոճ, անձնակազմի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ձեռքբերումներ և X-ֆակտոր (նորարարություն և զարմացնելու ունակություն):
Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախորդ մրցաշրջանում նվաճել է «թրեբլ»: Երկրորդ տեղում է Առնե Սլոտը, որը «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, իսկ երրորդում՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Հատկանշական է, որ վարկանիշում տեղ չեն գտել «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:
Լավագույն 30 մարզիչների ցուցակը․
Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
Առնե Սլոտ («Լիվերպուլ»)
Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
Խաբի Ալոնսո («Բայեր» Լևերկուզեն)
Հանսի Ֆլիկ («Բարսելոնա»)
Միկել Արտետա («Արսենա»)
Անտոնիո Կոնտե («Նապոլի»)
Սիմոնե Ինձագի («Ինտեր»)
Ջան Պիերո Գասպերինի («Ատալանտա»)
Էռնեստո Վալվերդե («Ատլետիկ» Բիլբաո)
Ունաի Էմերի («Ասթոն Վիլա»)
Էնցո Մարեսկա («Չելսի»)
Անդոնի Իրաոլա («Բորնմութ»)
Օլիվեր Գլասներ («Քրիսթալ Փելաս»)
Էդի Հաու («Նյուքասլ»
Դիեգո Սիմեոնե («Աըլետիկո» Մադրիդ)
Թոմաս Ֆրանկ («Բրենթֆորդ»)
Ռոբերտո Դե Զերբի («Մարսել»)
Վենսան Կոմպանի («Բավարիա»)
Մասիմիլիանո Ալեգրի (առանց ակումբի)
Տիագո Մոտա («Յուվենտուս»)
Անգելոս Պոստեկոգլու («Տոտենհեմ»)
Բրենդան Ռոջերս («Սելթիկ»)
Ռուբեն Ամորիմ («Սպորտինգ» Լիսաբոն)
Մարկո Սիլվա («Ֆուլհեմ»)
Էրիկ տեն Հագ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Ֆաբիան Հյուրզելեր («Բրայթոն»)
Դևիդ Մոյես (առանց ակումբի)
Նունու Էսպիրիտու Սանտու («Նոթինգհեմ Ֆորեսթ»)
Դինո Տոպմյոլեր («Այնթրախտ» Ֆրանկֆուրտ)
19:25 14.08.2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...
19:12 14.08.2025
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարիՈՒԵՖԱ-ն քննարկում է Սուպերգավաթի ձևաչափը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Telegraph-ը: Կառավարող մարմինը նախատեսում է մրցաշրջանից առաջ անցկացվող մրցախաղը մեկ հանդիպումից վերածել քառաթիմ մրցաշարի։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների ընտրության կարգի վերաբերյալ դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ նոր ձևաչափը, որը կներառի երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ, կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ Միացյալ Նահանգներում […] ...
18:58 14.08.2025
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ըԱյսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական […] ...
18:52 14.08.2025
Կվերահսկվեն խաղացողների շահումները, իսկ 2026-ից նաև կհարկվեն. գործադիրի որոշումներըԿվերահսկվեն խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների շահումները, պետությունը ֆինանսավորում կհատկացնի ուսհաստատություններին՝ խրախուսելու կամ աջակցելու նպատակով, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով էլ կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. որոշումներն ընդունվել են այսօր՝ գործադիրի հերթական նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:46 14.08.2025
Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետԸստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Reuters-ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։ Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական […] ...
18:37 14.08.2025
Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջևՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...