15:12 14.08.2025
Գործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը: Որոշմամբ առաջարկվող 6,600.0 հազար դրամը կհատկացվի «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից: 1011 ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ միջոցառման գծով 6.6 մլն դրամ գումարի նվազեցման ոչ ֆինանսական ցուցանիշների նվազեցում չի կատարվի։
-1011 «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառում գծով. 5 ամսվա փաստացի ծախսը կազմում է՝ 8,974,289.1 հազար դրամ, 9 ամսվա հաստատված (ճշտված) բյուջեն է՝ 17,277,240.0 հազար դրամ, կանխատեսվող 9 ամսվա ծախսը կկազմի՝ 16,558,302.9 հազար դրամ (միջին ամսական ծախսը՝ 1,839.7 հազար դրամ), կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցը կկազմի՝ 718,937.5 հազար դրամ: Առաջարկվում է 9 ամսվա կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցից նվազեցնել՝ (6,600.0) հազար դրամ: Տարեկան հաստատված (ճշտված) բյուջեն է՝ 22,738,421.0 հազար դրամ, կանխատեսվող տարեկան ծախսը կկազմի՝ 22,654,846.8 հազար դրամ (միջին ամսական ծախսը՝ 2,032.0 հազար դրամ, ավելացումը պայմանավորված է նոր համակարգի ներդրմամբ), կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցը կկազմի՝ 83,574,2 հազար դրամ: Առաջարկվում է տարեկան կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցից նվազեցնել՝ (6,600.0) հազար դրամ, տարեկան արդյունքային ցուցանիշները նվազեցում չի նախատեսվում: 1011 ծրագրի 12001 միջոցառման գծով շրջանառվում է ևս մեկ նախագիծ՝ 80.0 մլն դրամի, որով կներկայացվի արդյունքային ցուցանիշների նվազեցումը: ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ՝ անապահովության գնահատման նոր համակարգին անցումն իրականացվում է փուլային տարբերակով՝ սույն թվականի մարտի 17-ից անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է միայն ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Գնահատման նոր համակարգով նպաստի միջին չափը կազմելու է շուրջ 49 330 դրամ, իսկ գործող անապահովության նպաստի միջին չափը կազմում է 33 350 դրամ։ Ինչը նշանակում է, որ գնահատման նոր համակարգով կանխատեսվել է շահառուների թվի նվազում՝ նպաստի միջին չափի բարձրացման պայմաններում։ Միջոցառման գծով մինչև տարեվերջ լրացուցիչ գումարի պահանջ չի առաջանա:
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...
18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում էԳազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...
17:54 14.08.2025
Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...
17:45 14.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովինՔաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...
17:37 14.08.2025
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացուՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...