16:30 14.08.2025
Ծնողների կարևորագույն առաքելություններից մեկը երեխայի անվտանգության ապահովումն է, այդ թվում`ավտոմեքենայում:
Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը:
Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր պահանջ է երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոնից, այդ թվում՝ երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
1️⃣ Երթևեկելիս մինչև 12 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
2️⃣ Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքը, գլուխը կամ ոտքը:
3️⃣ Փոքր տարիքի երեխաներին ավտոմեքենայում երբեք մենակ չթողնել:
4️⃣ Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան առաջարկում է, որ բոլոր նորածիններին նստեցնեն դեմքով դեպի հետ ուղղությամբ` սկսած ծննդատնից տուն տեղափոխման պահից, մինչև 2-3 տարեկան, քանի որ դեմքով դեպի առաջ դիրքում վթարի պահին հարվածող ուժերը կենտրոնանում են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վրա` մեծացնելով գանգուղեղային և ողնաշարի վնասվածքների հավանականությունը: Իսկ դեմքով դեպի հետ դիրքում հարվածող ուժերը համաչափ բաշխվում են ամբողջ ողնաշարի երկայնքով` նվազեցնելով վնասվածքի ռիսկը:
Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում օգտագործել 3-7 տարեկանների համար:
Մեր երկրում գործող օրենսդրության համաձայն` մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով: Իսկ 7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
19:25 14.08.2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...
19:12 14.08.2025
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարիՈՒԵՖԱ-ն քննարկում է Սուպերգավաթի ձևաչափը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Telegraph-ը: Կառավարող մարմինը նախատեսում է մրցաշրջանից առաջ անցկացվող մրցախաղը մեկ հանդիպումից վերածել քառաթիմ մրցաշարի։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների ընտրության կարգի վերաբերյալ դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ նոր ձևաչափը, որը կներառի երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ, կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ Միացյալ Նահանգներում […] ...
18:58 14.08.2025
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ըԱյսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական […] ...
18:52 14.08.2025
Կվերահսկվեն խաղացողների շահումները, իսկ 2026-ից նաև կհարկվեն. գործադիրի որոշումներըԿվերահսկվեն խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների շահումները, պետությունը ֆինանսավորում կհատկացնի ուսհաստատություններին՝ խրախուսելու կամ աջակցելու նպատակով, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով էլ կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. որոշումներն ընդունվել են այսօր՝ գործադիրի հերթական նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:46 14.08.2025
Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետԸստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Reuters-ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։ Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական […] ...
18:37 14.08.2025
Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջևՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...