Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+27.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

17:45 14.08.2025

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։

Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ու Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովին մասնակցել են նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչները։

Կոմիտեի աշխատակիցները եղել են Բուսան քաղաքում նոր կառուցված «ECO DELTA SMART VILLAGE» խելացի գյուղում, ծանոթացել խելացի բնակավայրերի ստեղծման առաջադեմ լուծումներին: Այնուհետև կայացել են հանդիպումներ ոլորտային կազմակերպությունների հետ՝ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Ուլսան քաղաքում՝ Կորեայի էներգետիկ գործակալության գլխամասային գրասենյակում, ներկայացվել են «խելացի շենքերի» կառավարման համակարգերը, նորարարական շինարարական նյութերը և կառուցվածքների մոնիթորինգի մեթոդները։

Այնուհետև պատվիրակությունը եղել է «Nowon EZ Center», «LG Science Park» նորարարական կենտրոններում և «Samsung Electronics»-ի գրասենյակում, ծանոթացել քաղաքաշինական ժամանակակից մոդելներին, ինտեգրված ենթակառուցվածքային լուծումներին, տվյալահեն կառավարման գործիքներին ու շինարարական գործընթացի կազմակերպման տեխնիկական լուծումներին։

Մայրաքաղաք Սեուլում անցկացված պաշտոնական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են ամփոփիչ զեկույցներ և քննարկել համագործակցության հետագա ընթացքը՝ ներառյալ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունը։

Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, Հայաստանի կանաչ քաղաքաշինության ոլորտի մարտահրավերները՝ կարևորելով բնակարանային ֆոնդի արդիականացման, էներգաարդյունավետության բարելավման նպատակով Կորեայում կիրառվող լուծումների ներդրման, շենքերի կառավարման գործընթացում արհեստական բանականության կիրառման և ՀՀ-ում գործող նորմերի արդիականացման անհրաժեշտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess Tour

20:38 14.08.2025

Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess Tour

ԱՄՆ-ն ներկայացնող, հայազգի Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Արոնյանը վերջին երեք խաղափուլերում հաղթել է Սեմ Շաքլանդին (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինին (ԱՄՆ), ու ոչ-ոքի է խաղացել Լիեմ Լիի (Վիետնամ) հետ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ […] ...

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել են

20:20 14.08.2025

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել են

Պաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ […] ...

SHANTNEWS

20:00 14.08.2025

SHANTNEWS

Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ Ռայոլա

19:54 14.08.2025

Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ Ռայոլա

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...

Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձ

19:45 14.08.2025

Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձ

Բազմաթիվ քաղաքացիների կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել […] ...

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

19:25 14.08.2025

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...

BACK_TO_TOP