Արգինա համայնքը դարձյալ կարկտահարվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

Արգինա համայնքը դարձյալ կարկտահարվել է

18:10 21.05.2018

Հերթական կարկտահարության դեպքն է գրանցվել Արգինա համայնքում: Ըստ բնակիչների՝ բերքը տուժել է ամբողջությամբ: Համայնքում հիմնականում ծիրանի այգիներ են, կան նաև դեղձի և խնձորի ծառեր:

Հիշեցնենք, որ Արգինան կարկտահարվել էր նաև այս տարվա մարտի 30-ին: Արգինա համայնքի աշխատակազմի քարտուղար Էդվարդ Մանուկյանը SHANTNEWS.am-ին ասաց, որ կարկուտի հասցրած վնասի չափը 50 տոկոսի էր հասնում: Տուժել էին հիմնականում ծիրանենիները, որոշ չափով վնասվել նաև դեղձենիները: Խնձորի այգիներն ու ցանքատարածությունները այդ ժամանակ չէին տուժել:

Արմավիրի մարզպետարանից SHANTNEWS-ին մարտի 30-ին հայտնել էին, որ կարկուտից տուժած միակ գյուղը Արգինան է: Այլ համայնքներ չեն կարկտահարվել: Այսօր գյուղացիները պնդում են, որ նախորդ կարկուտից տուժած բերքի 50 տոկոսն արդեն կորցրել են:

Այս համայնքում հակակարկտային կայանների աշխատանքն արդյունք չի տալիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

23:48 28.04.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 28-ին՝ ժամը 14:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Ի.-ին (ծնված 1959 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Մատուռի մոտակայքում […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

22:06 28.04.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 28-ին` ժամը 19:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ

21:52 28.04.2024

Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Մեքսիկայի Գուանախուատո նահանգից ուղևորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, ևս 31-ը՝ վիրավորվել, հայտնել են տարածաշրջանային անվտանգության նախարարությունից։ «Այսօր առավոտյան ավտոբուս է շրջվել, նահանգային ոստիկանությունը անմիջապես ժամանել է դեպքի վայր՝ հսկելու տարածքը, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 14 մարդ, ևս 31-ը վիրավորվել է», – ասվում է հաղորդագրությունում: Տեղական լրատվամիջոցները նշում են, […] ...

Հրդեհ՝ Արագած գյուղում

20:16 28.04.2024

Հրդեհ՝ Արագած գյուղում

Ապրիլի 28-ին` ժամը 18:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին: ...

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները: ...

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

16:23 28.04.2024

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

Ապրիլի 28-ին՝ ժամը 12։35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս […] ...

BACK_TO_TOP