23:26 05.11.2018
«Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքը չի անդրադառնա երկրի արտաքին քաղաքականությանը: Վրաստանի նախագահի թեկնածուներից ոչ ոք չի կարողանա բարելավել վրաց-ռուսական հարաբերությունները»,- կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Բուրջանաձեն ընդգծել է, որ նախագահի թեկնածուներից ոչ ոք Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոնկրետ ծրագիր չի հրապարակել և հանդես է եկել ՌԴ-ի ղեկավարության հետ երկխոսություն սկսելու առաջարկով:
«Թեկնածուներից ոչ մեկը չի կարող որևէ բան փոխել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նրանք մրցում են՝ ով ում ավելի շատ կմեղադրի « ռուսամետ» տրամադրությունների համար: Նրանք այն մարդիկ չեն, որոնք կկարողանան առաջընթաց արձանագրել վրաց-ռուսական հարաբերություններում: Այս ընտրություններում չկար մի թեկնածու, որ կհամարձակվեր խոսել հարաբերութունների բարելավման մասին»,- ասել է Բուրջանաձեն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Քաղաքագետը դժվարացել է կանխատեսել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ նշելով, որ անխախ նրանից, թե ինչ ընթացք կունենան ընտրությունները, նրա համար պարզ է , որ «Իվանիշվիլիի դարաշրջանն» ավարտվում է:
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի որոշմամբ դադարեցվել էին 2008 թվականի օգոստոսից՝ ի պատասխան Մոսկվայի՝ Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) անկախության ճանաչման: Երկրների միջև կապերը պահպանվում են, Ժնևի քննարկումների շրջանակներում պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո, իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումն անվանել են արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, բայց ոչ Վրաստանի տարածքային ամբողջականության հաշվին:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...