20:09 19.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես աննախադեպ և պատմական: Նրա խոսքով, բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա պետք է անմիջականորեն անդրադառնան ժողովրդական պայքարի պտուղները:
«Այս առումով, որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի»,- նշել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է նաև մրցունակ մասնավոր հատված ունենալու համար անհրաժեշտ նախապայմանները և ընդգծել մասնավոր հատվածի սուբյեկտների միջև հարաբերություններում առկա որոշ խնդիրների լուծման կարևորությունը:
Այնուհետև, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագիրը, որին հաջորդել է շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջև:
Բիզնեսին կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավելը, մասնավոր ոլորտի համար հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն ուղղություններից են:
Ծրագրի նպատակն է վեր հանել մասնավոր ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և մշակել դրանց չեզոքացման պարզ, ինովացիոն և ժամանակակից մեթոդներ:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...