Եթե պետությունը բնական սահմաններով չի պարփակվում, չի կարող կայուն լինել. Լևոն Շիրինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Եթե պետությունը բնական սահմաններով չի պարփակվում, չի կարող կայուն լինել. Լևոն Շիրինյան

13:52 29.11.2018

Քուռ-Արաքսյան հանրապետության մասին գաղափարը տեսլական է, նույն կերպ, ինչպես, ասենք, Արցախյան հարցի լուծումը, որը ես դիտում եմ լուծված: Խոսքը գործնականի մասին է: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարի ներքո հանդես եկող Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով իրենց ուժի կողմից առաջ բերվող գաղափարը:

«Եթե Դուք 1982 թվականին որևէ հայի ասեիք, որ գիտեք, Ղարաբաղի հարցը կարող է լուծվել, կասեր՝ սա ցնդած է, այս Սովետը, Ղարաբաղն ո՞ւր է, ի՞նչ Ղարաբաղ, այս ինչի՞ մասին է խոսքը: Բայց դա մեր դուռը թակեց այն ժամանակ, երբ Հայաստանի շուրջ միջազգային ուժերի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները փոխվեցին և հաշվեկշիռը փոխվեց, և մենք, ստիպված, անկախության պայքարի փոխարեն, սկզբի փուլը հիշում եք, դրանից շուտ սկսեցինք ազգային- ազատագրական կռիվը, որովհետև այլ տարբերակ չունեինք»,- ասել է նա:

Նա մեջբերել է ավստրիացի սոցիոլոգներից մեկի միտքն այն մասին, որ «թուլացող պետությունները պատերազմի հրահրիչներ են, որովհետև հարևաններն ուզում են խժռել»՝ բնորոշելով այդ միտքն որպես իրականությանը համապատասխան:

«Մեր Արտաշես Մեծագործը, որի մասին ես շատ եմ խոսում, երբ Հայկական լեռնաշխարհն ամբողջականացվեց, բացի 4-րդ Հայքից, եկավ, հանգեց այն եզրակացության, որ եթե պետությունը բնական սահմաններով չի պարփակվում, այդ պետությունը կայուն չի կարող լինել, այդ պետությունը զարգացում չի կարող ունենալ, երկար կյանք չի կարող ունենալ»,- ասել է նա:

Արամ Աբրահամյանի այն հարցին, թե ինչ նշաններ կան, որ Ադրբեջանն ու Թուրքիան թուլանում են, Լևոն Շիրինյանը նշել է, որ հարցն ավելի շատ այն է, որ հզորացող Հայաստանը կարող է բաղադրիչ դառնալ և դրա համար նրան տեսլական է պետք:

«Եթե այդ տարբերակն է, ուրեմն պիտի իմանա, որ անպայման պետք է այդ բնագծեր դուրս գա՝ մինչև խառնարան և այսպիսով ստանա ապահովություն, այլ կերպ այս վիճակը շարունակվելու է տասնամյակներ»,- ասել է նա:

Նա հայտնել է, որ իր այս տեսակետը կիսում է նաև ռազմական հայտնի գործիչ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP