13:52 29.11.2018
Այսօր Երևանի Ավան վարչական շրջանում քարոզարշավ են իրականացրել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեյտինգային ներկայացուցիչները: Նրանք պարզաբանել են, թե որոնք են լինելու այն առաջնահերթ խնդիրները, որոնք պատրաստվում են լուծել խորհրդարան մտնելու պարագայում.
«Մեր կուսակցության տեսլականը կայանում է համընդհանուր բարեկեցության պետություն ստեղծելու և արդար ու համերաշխ հասարակություն կառուցելու մեջ: Մենք շփվում ենք քաղաքացիների հետ ուղիղ՝ անհատական շփումներով, հանդիպում ենք մարդկանց հետ, խոսում ենք, ներկայացնում ենք, հիմնականում դրական արձագանք է լինում, մարդկանց դեմքին ժպիտ ենք բերում՝ այդ մի բուկլետը, մանդարինը նրանց համար այնքան դրական էմոցիա է առաջացնում, որ վստահ ենք՝ օրվա հետագա ընթացքն ավելի լավ, ուրախ էմոցիաներով է շարունակվում, քան սկսել էր»,- ասել է ՔՈ-ի ռեյտինգային թեկնածու Վլադիմիր Հովհաննիսյանը:
Ըստ ԱԺ պատգամավորության թեկնածուի՝ միևնույն ժամանակ առաջնորդվում են այն սկզբունքով, որ ընտրողին պետք չէ հոգնեցնել, պետք է ասել այնքան, որքան որ նրան իրապես հետաքրքրում է: Մարդիկ այսօր սոցիալական, կենցաղային խնդիրներ ունեն, ՔՈ-ի նպատակը նրանց մի պահ այդ ամենից կտրելն է:
«Խոսում ենք մեր մասին, ներկայացնում ենք, բայց վերջում որոշումը, ինչպես մեր կուսակցության անունն է հուշում, քաղաքացունն է»,- հավելել է Հովհաննիսյանը:
Իսկ մյուս ռեյտինգային թեկնածուն՝ Հովհաննես Կարապետյանն ավելի մանրամասնորեն է ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։
«Կուսակցության առաջնահերթություններից է կրթության և առողջապահության համահավասար իրավունքից օգտվելու հնարավորությունը: Մարդը, եթե չունի ֆինանսական հնարավորություններ, դա չպետք է խանգարի, որպեսզի օգտվի թե կրթություն ստանալու իրավունքից, թե իր առողջությունը վերականգնելու, բուժվելու իրավունքից: Դա վերաբերում է բոլոր տարիքային խավերին: Շատ հաճախ մենք Հայաստանում տեսնում ենք, որ մեծահասակ մարդիկ երբեմն չեն կարողանում վերապրոֆիլավորվել, որպեսզի կարողանան նոր աշխատանք գտնել, կամ աշխատանքի առաջընթաց ունենան»,- ասել է Հովհաննիսյանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...