14:33 29.11.2018
Պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում: Վերջին օրերին ուսումնասիրող խումբը Ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շրջայցեր են կատարել ընկերության Բուրաստան, Բաղրամյան, Կանաչուտ և Ազատավան տեղամասեր, որտեղ պետական դրամաշնորհի շրջանակում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, խոսքը ջրօգտագործողների ընկերություններին հատկացվող ամենամյա պետական դրամաշնորհների մասին է, որոնք ուղղվում են անհետաձգելի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով դեռևս 13.06.2018թ. ՋՕԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքված պայմանագրի հիման վրա նախատեսված էր կատարել 59.379.000 դրամի աշխատանքներ և որպես կանխավճար հոկտեմբերի 10-ին ընկերությանն է փոխանցվել նախատեսվածի 40%-ի չափով՝ 23.836.000 դրամ:
Իսկ որքանո՞վ է պետական աջակցությունն արդյունավետ օգտագործվում, որքանո՞վ է ծառայում նպատակին և որքանո՞վ են աշխատանքներն իրականացվում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան. հենց այս հարցադրումներով ուսումնասիրություններ են կատարվում բոլոր ՋՕԸ-ներում, ներառյալ «Արտաշատը»:
Ուսումնասիրությունների ընթացքում տեղամասերում ակնհայտ մի շարք թերացումներ են նկատվել, որոնց շուրջ արձանագրություն է կազմվել ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի գլխավորած աշխատանքային խմբի և այնուհետև Ջրային կոմիտեի համապատասխան հանձնաժողովի կողմից:
Աշխատանքային խումբն Արարատի մարզի Բուրաստան համայնքում արձանագրել է, որ մոտ 120մ երկաթբետոնե կիսախողովակների տեղադրման աշխատանքներն արդեն իսկ կատարված էին և այցելության պահին բնահողի հետլիցքի ավարտական աշխատանքներ էին կատարում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցները՝ ընկերությանը պատկանող տեխնիկայով:
Հատկանշական է, որ այս և մյուս շինտեղամասերում աշխատանքները կատարվել են առանձնակի շտապողականությամբ, ավելի ինտենսիվ՝ հանգստյան օրերին, ինչն էլ ավելի շատ կասկածների տեղիք է տվել աշխատանքի որակի և ապրանքների ձեռքբերման հետ կապված հարցերում: Հատկապես, որ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության կողմից առաջին իսկ ահազանգից հետո հանձնարարական է եղել դադարեցնել աշխատանքները: Այնինչ դրանք շարունակվել են, ակնհայտ փորձելով հողի տակ թողնել առնվազն անփույթ ու անորակ իրականացվող շինարարության հետքերը:
Կանաչուտ համայնքում մոտ 80մ երկաթբետոնե կիսախողովակներ էին տեղադրված: Բնահողի հետլիցքի աշխատանքները կատարվել էին կիրակի օրը՝ 25.11.2018թ.-ի վաղ առավոտյան:
Բաղրամյան համայնքում մոտ 110մ ջրագծի երկաթբետոնե կիսախողովակները տեղադրված էին, սակայն բացակայում էին կիսախողովակների համար հիմք-հենարան հանդիսացող բետոնե հենակները և խճային նախապատրաստական շերտը, որոնց փոխարեն դրված էին ինչ-որ անհայտ ծագման տձև քարեր: Սա հետագայում, ջրանցքի շահագործման ժամանակ, կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ ջրանցքի տարբեր հատվածների իջեցումներ, թեքվածություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն ջրանցքից ջրի արտահոսքի, հետհոսքի և այլ խոչընդոտների:
Ազատավանում հապշտապ տեղադրված և հողային լիցքով ամրացված ջրագծերի երկու կողմերով բազմաթիվ փոսեր էին մնացել, շինաղբի կույտեր, որոնք հետագայում ջրափոսերի վերածվելով, շատ արագ կնպաստեն ջրանցքների, ի դեպ, առանց այն էլ նորմերի խախտմամբ տեղադրված կիսախողովակների արագ քայքայմանը:
Ակնառու թերություններից բացի, բացահայտվել են նաև այլ խնդիրներ: Մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կապիտալ շինարարության, կառուցման և հիմնանորոգման աշխատանքների հիմնական և կարևոր գործողություններից են գեոդեզիական և ջրային համակարգի համար հիմք հանդիսացող հողային շերտի (բնահողի) հարթեցման-մշակման աշխատանքները, նախապատրաստական շերտի խճապատումը: Կարևոր է նաև բնահողի հետադարձ լիցքից առաջ՝ կիսախողովակների միացման կարերի հատվածում քսուքային ջրամեկուսիչ բիտումով 1-2-ական շերտապատումը, ինչը ևս արված չէր: Բացի այս բոլոր բացթողումներից, որոշ հատվածներում կիսախողովակները դրված էին անմիջապես հողային շերտի վրա կամ նախկին՝ 30-40 տարվա շահագործման փուլ անցած համակարգից մնացած՝ քայքայված հենասյուների վրա:
Բազմաթիվ հարցեր են ծագել նաև աշխատանքների իրականացման իրավաչափության, պայմանագրային, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման դաշտում։
Այնինչ, ի դեմ Ջրային կոմիտեի, ոլորտի պետական քաղաքականությունը կայանում է նրանում, որ հիմնանորոգման հիմքում դրվեն ոռոգման ջրապահովման բարձրացման, ծառայությունների որակի և քանակի բարելավման, ջրի կորուստների, ծախսերի կրճատման նպատակները, որի համար ՀՀ կառավարությունն իր սուղ հնարավորություններից միջոցներ է տրամադրում՝ ակնկալելով արդյունավետ ու որակյալ շինաշխատանքներ, այլ ոչ թե՝ որոշ Ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ առնվազն գումարների անարդյունավետ օգտագործում: Հետևաբար, Ջրօգտագործող ընկերության կողմից անտեսել իրենց իսկ ձեռքով կազմված՝ թերությունների տեղեկագրերով ամրագրված միջոցառումների լիարժեք կատարումը, նշանակում է ուղղակի հարված՝ հենց ինքն իրեն:
Շրջայցից հետո պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են «Արտաշատ» ՋՕԸ գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանի և աշխատակիցների հետ: Նրանց են ներկայացվել արձանագրված բոլոր թերություններն ու մտահոգությունները, որոնց շուրջ հիմնավոր փաստարկներ ու բացատրություններ այդպես էլ չեն հնչել:
Ջրային կոմիտեի նախագահի կողմից առաջարկվել է՝
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...