16:05 29.11.2018
«Ի տարբերություն ուրիշների՝ մենք գալիս ենք հստակ ծրագրով: Այն, ինչ պետք է կատարվեր այս 6-7 ամսվա ընթացքում, բայց չկատարվեց, այդ գործառույթն իր վրա պետք է վերցնի նոր ԱԺ-ն»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ Սեֆիլյանի՝ բնական է, որ իրենք խորհրդարանում կունենան ներկայություն, իսկ չափը կորոշի ժողովուրդը: Ամեն դեպքում, ինչ չափ էլ որ ունենան, շատ ակտիվորեն աշխատելու են իրենց ծրագրերն առաջ տանելու ուղղությամբ:
Ըստ Սեֆիլյանի՝ արմատական փոփոխություններ իրականացնելու խնդիր կա, ճանապարհային քարտեզ կա, որի մասին իրենք բարձրաձայնել են տարիներ շարունակ:
«Մեծ հաշվով շատ բան չի փոխվել, ուստի՝ մեր ծրագիրն այժմեական է, պիտի նախապատրաստվենք նոր արտահերթ ընտրությունների, անցումային արդարադատության շրջանի: Դուռը պիտի բացվի, մեր ժողովրդի նկատմամբ հանցանք գործած շրջանակները պետք է օրենքի խստությամբ պատասխան տան: Նախկին ռեժիմի քաղաքական պարագլուխներին պիտի արգելվի քաղաքական արենայում երևալը, ՀՀԿ-ն պետք է արդեն կասեցված լիներ: Ճիշտ կլիներ, որ ՀՀԿ-ի մեղսակից շրջանակները ևս ինչ-որ ժամանակ զրկված լինեին քաղաքական արենայում երևալուց: Ինչո՞ւ չէ նաև գործակալական, տնտեսական լյուստրացիա, նոր Ընտրական օրենսգրքի մշակում, «Կուսակցությունների մասին» նոր օրենք, նոր Սահմանադրություն և նոր ընտրություններ: Կարծում ենք, որ դա 1.5-2 տարվա մեջ մեզ կհաջողվի կյանքի կոչել մեր ժողովրդի օգնությամբ»,- հավելել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...