Արա Բաբլոյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

Արա Բաբլոյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով

17:03 29.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով:

Հանձնելով պարգևը և գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է.

«Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Գործընկերներ, այս ընթացքում մենք հետևել ենք, թե ինչ պատասխանատվությամբ է պարոն Բաբլոյանը վերաբերվել միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որքան ակտիվություն է ցուցաբերել: Արա Բաբլոյանը կարողացավ պահպանել իրավիճակը հանրապետությունում անսովոր, դժվարին ժամանակներում, որի համար նա շատ բան է արել: Թերևս կարող էր չժամանել, սակայն այսօրվա ներկայությունը բնորոշում է Արա Բաբլոյանին՝ որպես լուրջ, պատասխանատու անձնավորության: Մեզ մոտ ոչ միայն պարզապես ՄԽՎ խորհուրդ է, այլ նաև թիմ, կոլեկտիվ. մենք ճանաչում ենք իրար, մշտապես կապի մեջ ենք, ընկերություն ենք անում, միմյանց աջակցում: Դա շատ լավ է բնութագրում Ձեզ, պարոն Բաբլոյան՝ որպես արժանի անձնավորության եւ իմաստուն քաղաքական գործչի, ով ճիշտ որոշում է կայացրել: Իրոք, զգալի ներդրում եք ունեցել ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներում և պարգևատրվում եք ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգևով՝ «Համագործակցություն» շքանշանով»:

Իր շնորհակալական խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ես ավարտում եմ իմ գործունեությունը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, բայց չի ավարտվում իմ գործունեությունը թիմում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ես կլինեմ բարեկամ, գործընկեր, դաշնակից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, նշել, որ միջխորհրդարանական վեհաժողովը՝ որպես ԱՊՀ խորհրդարանական բաղադրիչ, երկխոսության ու ԱՊՀ երկրների խորհրդարանների համագործակցության կարևոր և արդյունավետ հարթակ է, համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, ուր մշակվում են կառուցողական մոտեցումներ և ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ուղղված ԱՊՀ անդամ երկրների բարօրությանը: Իր ողջ գործունեության ընթացքում վեհաժողովը եղել է արդյունավետ հարթակ քաղաքական, հումանիտար, տնտեսական խնդիրների պատասխանները փնտրելու հարցում: Ժամանակակից միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունն ունի իր ուրույն դերը՝ տարբերվելով դասական դիվանագիտությունից և ներդաշնակորեն լրացնելով դրան:

Այս տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս կապակցությամբ մենք ուղարկել ենք հրավերներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ:

Հարգելի գործընկերներ, բարեկամներ,

շնորհակալություն եմ հայտնում ձեզ արդյունավետ համագործակցության համար և՛ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում, և՛ երկկողմ ձևաչափով: Ինձ համար թանկ են այն անձնական հարաբերությունները, որոնք հաստատված են մեր միջև: Թույլ տվեք վստահեցնել, որ Հայաստանի նոր խորհրդարանը ևս կշարունակի գործել տասնամյակների ընթացքում միջխորհրդարանական վեհաժողովում հաստատված ավանդույթի ոգով՝ ուղղված կապերի և միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը՝ միտված մեր ժողովուրդների բարօրությանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP