22:42 30.11.2018
Այսօր «Մենք» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից, թե ինչպես է նա արձագանքում այն հայտարարություններին, որ ՔԿՀ-ներում գումար է հավաքվում և հեղինակությունները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ.
«Ժամանակին եղել են այդպիսի երևույթներ, և՛ վարչապետի, և՛ իմ պաշտոնավարման ժամանակ դա վերացվել է», – ասել է Զեյնալյանը՝ խոսելով բարեկարգումների համար հավաքվող գումարների մասին:
Լրագրողները հետաքրքրվել են, թե որն է եղել այն մեխանիզմը, որով վերացվել է խնդիրը։
«Վերացրել ենք գերբեռնվածությունն, այն ազդեցությունը, որը ունենում են հեղինակությունները քրեակատարողական հիմնարկներում»,- ասել է Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է վերացվել հեղինակությունների ազդեցությունը, Զեյնալյանն ասել է․
«Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերանորոգումներ իրականացվում են հեղինակությունների կողմից հավաքված միջոցների հաշվին: Վերանորոգումներ իրականացնում ենք բացառապես պետական միջոցների հաշվին և թույլ չենք տալիս, որպեսզի գումարներ հավաքվեն դատապարտյալներից: Եվ լինի մարդը, որը կորդինատորն է դրա: Այսինքն՝ կորդինատորի գործառույթն այլևս արժեզրկված է: Մենք վերացրել ենք պատճառները և հետևում ենք, որ գաղութի ներսում գումարի շրջանառություն չլինի»,- հավելել է Զեյնալյանը՝ նշելով, որ չեն բացառում, որ քրեական աշխարհի կանոններով մարդիկ տուրքեր են վճարում՝ հաստատելու համար իրենց նվիրվածությունը այդ համակարգին: Բայց նախաձեռնվել են նաև դրան ուղղված միջոցառումներ: Այդ միջոցառումների մասին Արդարադատության նախարարը ձեռնպահ է մնացել խոսելուց՝ ելնելով այդ գործի շահից:
Ըստ Զեյնալյանի՝ կան նաև բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են լավացնել մարդկանց պահման պայմանները:
Մանրամասները՝ տեսանյութում։
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...
11:43 01.05.2025
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...
11:30 01.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
11:13 01.05.2025
Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցությունԼյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...