Մենք գտնվում ենք խորը պոպուլիզմի մեջ. Արտակ Զաքարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+21.09 oC

Մենք գտնվում ենք խորը պոպուլիզմի մեջ. Արտակ Զաքարյան

18:00 01.12.2018

Արդյո՞ք վերջին 10 տարիներին բոլոր ընտրությունները կեղծվել են. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի հաղորդավար Արամ Աբրահամյանը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանի հետ զրույցում հնչեցրեց հաճախ հանդիպող քննադատությունը՝ ՀՀԿ-ի հասցեին:

«Դա միշտ ասվել է ընտրություններում պարտված քաղաքական ուժերի կողմից, որևէ կերպ չի ապացուցվել: Եղել են տեղամասեր, որտեղ քրեական գործեր են հարուցվել, որոշ մարդկանց պատասխանատվության են ենթարկել, բայց «ընտրությունները մասսայաբար կեղծվել են» արտահայտությունը մեզանում ունի զուտ քաղաքական նշանակություն»,-ասաց նա:

Աբրահամյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչու՞ ապրիլին այդ նույն հասարակությունը դուրս եկավ փողոց:

«Եթե ընտրությունները կեղծվեին, ընտրությունների հաջորդ օրն այդպես կլիներ, բայց բոլորը հաշտվեցին ընտրությունների արդյունքների հետ, ընդունեցին, ողջունեցին, այդ թվում նաև՝ նախկին ընդդիմությունը, միջազգային կառույցները, ընտրողները: Այն, ինչ տեղի ունեցավ, ընտրությունների հետ կապ չուներ»,- ասաց Զաքարյանը:

Միաժամանակ նա չթաքցրեց, որ մարդիկ ունեին դժգոհություններ, որոնք էլ զանգվածային ցույցերի պատճառ դարձան:

«Իհարկե, մարդիկ նաև որոշակի մտահոգություններ, դժգոհություներ ունեին: Բայց այսօր մենք ավելի մեծ խնդիրներ ենք տեսնում: Մենք գտնվում ենք խորը պոպուլիզմի մեջ, արդեն իսկ տեսնում ենք ավելի մեծ խնդիրներ, ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվել, ոչ մի ծրագրեր ու նպատակներ չեն դրվել սեղանին, արդեն իսկ տեսնում ենք անիրատեսական հայտարարություններ, որոնք հասարակության հիասթափության նոր ալիք են բերելու»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP