Չինաստանում տղամարդը կուլ է տվել 1.5 մլն դոլար արժողությամբ վզնոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Չինաստանում տղամարդը կուլ է տվել 1.5 մլն դոլար արժողությամբ վզնոցը

23:54 18.12.2018

Չինաստանում Խոու անունով գողը կուլ է տվել նեֆրիտե վզնոց, որը բաղկացած է եղել 40 հուլունքից և արժեցել է մոտ 1.5 միլիոն դոլար, հաղորդում է The Siver Post-ը:

Ցզեյան քաղաքում 49-ամյա տղամարդն իր ընկերուհու հետ միասին մի քանի օր անընդմեջ այցելել է ոսկեղենի խանութ՝ ձևանալով վզնոցի գնորդ:

Օրեր առաջ տղամարդը մտել է խանութ և հայտարարել, որ ցանկանում է տեսնել զարդը արևի լույսի տակ և զարդը վերցնելուց հետո փախել է: Հաջորդ օրը գողը բերման էր ենթարկվել ոստիկանության աշխատակցի կողմից:

Բերման ենթարկելիս տղամարդու մոտ վզնոց չէր հայտնաբերվել: Ոստիկանները ստիպել են տղամարդուն ռենտգեն անել և վզնոցը հայտնաբերել են տղամարդու ստամոքսում:

Նա նախկինում արդեն դատապարված է եղել զարդեր գողանալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

23:41 13.06.2025

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...

Կհաստակեցվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանն առնչվող գործընթացները, ինքնության հետաձգված ստուգում իրականացնելու հիմքը եւ կարգը

23:36 13.06.2025

Կհաստակեցվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանն առնչվող գործընթացները, ինքնության հետաձգված ստուգում իրականացնելու հիմքը եւ կարգը

Հայաստանի փողերի դեմ պայքարի ընդհանուր համակարգն այս պահին գնահատման փուլում է, եւ մենք կատարել ենք օրենսդրական դաշտի ամբողջական վերլուծություն՝ հասկանալու համար, թե լավագույն օրենսդրական ստանդարտներից ինչ շեղումներ կան: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ կից մի շարք […] ...

BACK_TO_TOP