Ոստիկանները հայտնաբերել են «Պորշե»-ի լուսարձակները գողացած դիմակավորված անձանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Ոստիկանները հայտնաբերել են «Պորշե»-ի լուսարձակները գողացած դիմակավորված անձանց

13:11 10.01.2019

Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար դրամի, նյութական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ գողությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Մշակվեց բացահայտման միջոցառումների ծրագիր, որի իրականացմանը ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց բավական օպերատիվ։

Նախ պարզվեց, որ լուսարձակները գողացած անձինք Մելիք-Ադամյան փողոցից շարժվել են Տիգրան Մեծի պողոտայի կողմ։ Այստեղ տեսնելով գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ավտոմեքենա՝ թաքնվել են աղբամանների հետևում։ Մեքենայի հեռանալուն պես գողոնը թողել են աղբամանների մոտ ու շարժվել Մհեր Մկրտչյան փողոցի ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց վերադարձել են, վերցրել լուսարձակներն ու Հանրապետության փողոցով հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները վերականգնեցին ոչ միայն դեպքի վայրում և հարակից տարածքում նրանց շարժը, այլև օպերատիվ ճանապարհով պարզեցին, թե Հանրապետության փողոցով ուր են գնացել։ Կազմակերպվեցին գիշերային դարանակալումներ։ Ոստիկանները հետևողական աշխատանքի արդյունքում հետքը գտան։

Գողության հաջորդ օրը դիմակավորված անձանց ինքնությունը հայտնի էր։ Նրանց հայտնաբերման գործընթացը ևս կարճ տևեց։ Արդեն հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, նրանցից Արթուր Մեժլումյանը հայտնաբերվեց Երևանի Մելքումովի և Գևորգ Չաուշի փողոցների խաչմերուկում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հաշվառված, 31-ամյա Մեժլումյանը տվեց ինքնախոստովանական ցուցմունք։
Ժամեր անց մայրաքաղաքի շինարարների փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև մյուսը՝ Կապանում հաշվառված 29-ամյա Համազասպ Պետրոսյանը։

Հայտնաբերվեցին նաև գողացված լուսարձակները, որոնք թաքցված էին Նորագավիթի 1-ին փողոցով անցնող երկաթուղու հարևանությամբ։ Առգրավվել ու փաթեթավորվել է նաև երկաթե իր, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։
Ի դեպ, բերման ենթարկվածներից Արթուր Մեժլումյանի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, որը ևս առգրավվել ու փաթեթավորվել է փորձաքննության համար։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը, Արթուր Մեժլումյանն ու Համազասպ Պետրոսյանը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կատարվածի մանրամասները նախաքննությամբ պարզվում են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

10:35 14.06.2025

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

10:10 14.06.2025

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

09:50 14.06.2025

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

09:33 14.06.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...

BACK_TO_TOP