09:15 11.01.2019
Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետև կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ և հեռախոս:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 անչափահաս, որոնցից մեկը ներկայացվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ հունվարի 8-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նրանք Նոր Արտամետ գյուղի դպրոցից կատարել են գողություն, միաժամանակ հայտնել է, որ հունվարի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, գողություն են կատարել նաև Նոր Արտամետ գյուղի բուժամբուլատորիայից:
Դեպքի վայրի զննությամբ Նոր Արտամետ գյուղի դպրոցի հետնամասում առկա այգեգործական նշանակության հողատարածքի վերջնամասից հայտնաբերվել և վերցվել են դպրոցից հափշտակված համակարգիչը, էլեկտրական ջեռուցիչը, հեռախոսը, իսկ անչափահասներից մեկը ներկայացրել է բուժամբուլատորիայից գողացված էլեկտրական սարքավորումների մարտկոցները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը բաժին է ներկայացել նաև մյուս անչափահասը ու տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...
11:04 14.06.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:35 14.06.2025
Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...
10:22 14.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր ՍթարմերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...
10:10 14.06.2025
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր ԱրևելքըԿանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...