Չեմ բացառում, որ Ռուսաստանը Վրաստանում ծրագրում է հերթական ռազմական ագրեսիան. Վրաստանի նախկին նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

Չեմ բացառում, որ Ռուսաստանը Վրաստանում ծրագրում է հերթական ռազմական ագրեսիան. Վրաստանի նախկին նախարար

16:26 04.03.2019

Չեմ բացառում, որ Ռուսաստանը Վրաստանում ծրագրում է հերթական ռազմական ագրեսիան: Այս մասին հայտարարել է Վրաստանի`եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:

Պետրիաշվիլին արձագանքել է անցած շաբաթ Կարասին-Աբաշիձե հանդիպումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը: Նա նշել է, որ  սպառնալիք է կարդացվել է ոչ միայն Կարասինի հայտարարության մեջ, այլև Վրաստանի ակտիվացման և հնարավոր արձագանքի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ելույթում:

«Դա Կրեմլի դասական հռետորաբանության շարունակությունն է: Բոլորն էլ պետք է շատ զգույշ լինեն, միաժամանակ անհրաժեշտ է հասարակության առավելագույնս արագ մոբիլիզացում: ՌԴ նախագահի վարկանիշն այժմ շատ է ընկել և, որպես օրենք, Պուտինը փորձելու է այն շտկել արտաքին պատերազմներով: Վերջին ժամանակներս քննարկում են Ուկրաինայի դեմ նոր լայնամաշտաբ հարձակումը: Խոսվում է Բելառուսը «կուլ» տալու մասին: Սակայն ես չեմ բացառում, որ Ռուսաստանը պլանավորում է նոր ագրեսիվ ռազմական արշավ Վրաստանի դեմ: Սա կարող է կապված լինել Անակլիայի նավահանգստի հետ: ՌԴ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները բազմիցս ասել են, որ վախենում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների խոշոր ավիակիրներն ու նավերը կմտնեն նավահանգիստ»,-ասել է Պետրիաշվիլին:

Նրա խոսքերով`ՌԴ-ին դուր չի գալիս Վրաստանի հետաքրքրվածությունը ՆԱՏՕ-ով`թե՛ ռազմական, թե՛ քաղաքական տեսանկյունով:

Նմանատիպ հայտարարություններն ավելի հաճախակի են դարձել:Դրան են ծառայում նաև Լուգարի լաբորատորիայի մասին հայտարարությունները: Վրաստանին միշտ պահում են լարվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան փորձում է ստիպել մեզ հրաժարվել զորավարժություններից, ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Գտնում եմ, որ հնարավորինս արագ պետք է միանանք Հյուսիսատլանտյան դաշինքին: Եվ ամենակարևորը, այն պահանջում է հասարակության ամբողջական համախմբում, այլ ոչ թե ներքին դիմակայություն», – ասել է  Պետրիաշվիլին:

«Չեմ պատկերացնում, թե ինչ կապ ունի այստեղ Անակլիան: Ինչո՞ւ մենք պետք է քննարկենք այդ թեման: Ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ սպառնալիքներին, դա բացարձակապես անընդունելի է: Հիմնականում, երբ ռուսական կողմն անհանգստություն է  հայտնում ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության շուրջ, սովորաբար շեշտը դնում է հենց այդ հարցի վրա: Նման զրույց այդ թեմայով ինձ հետ եղել է, բայց ոչ այդ տոնայնությամբ»,-ասել է Աբաշիձեն՝ հավելելով, որ «ավելի կարևոր են այն հայտարարությունները, որոնք արվում են հրապարակայնորեն»:

Հիեցնենք, որ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» -ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եթե ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունը Հարավային Կովկասում ակտիվանա, վաղ թե ուշ դա կհանգեցնի խնդիրների»: Նրա խոսքերով` Թբիլիսին պետք է ընտրություն կատարի` կա՛մ տարածաշրջանային բարեկեցությունը, կա՛մ եվրոպական ուղղությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP