16:24 05.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով, խոսեց ընտրական գործընթացի երկու խնդրի մասին: Նա նշեց, որ ընտրության հետ կապված գործընթացները հրապարակային են հասարակության և քաղաքական գործիչների առջև, սակայն խնդիր կա լռության օրվա հետ կապված, ապա հարց ուղղեց՝ ԿԸՀ նախագահն ինչո՞ւ գործուն մասնակցություն չի ունենում, երբ օրվա գործառույթները խախտվում են, համարժեք գործիքակազմով վերահսկողական մոտեցումներ չեն ձեռնարկվում, որպեսզի որևէ քաղաքական ուժի կամ անհատի շահերը չոտնահարվեն:
Երկրորդ հանգամանքը, ըստ Էնֆիաջյանի, համահավասարության սկզբունքն է, որն առանցքային է:
«11 ուժ է մասնակցում, 13 ընտրատարածք է, յուրաքանչյուրում 100-ից ավելի թեկնածու կա, պաստառների տեղ է հատկացված, եթե A4 ֆորմատի քարոզչական թուղթ փակցնես, 5-6 հատից ավելի չես կարող կպցնել»,- ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը, խոսելով լռության օրվա մասին, նշեց, որ կա օրենսդրական կարևոր խնդիր՝ փաստելու համար, թե ինչ է նախընտրական քարոզչությունը: ԿԸՀ նախագահը նշեց, որ այս խնդիրը կարևոր նշանակություն է ունենում, օրինակ՝ քվեարկության օրվա հետ կապված: Նկատված խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, որտեղ պետք է հնչի որևէ թեկնածուի անունը, կարո՞ղ է հնչել որպես հակաքարոզ, թե՞ ոչ:
Օպերատիվ միջամտությանն անդրադառնալով՝ Մուկուչյանը համաձայնեց, որ պիտի լինեն ավելի արդյունավետ ներգործության միջոցներ, քանի որ դասական վարույթի շրջանակներում մինչև կողմերը ծանուցվեն, քվեարկությունն ավարտված կլինի: Նրա խոսքերով՝ կանոնակարգումները պետք է լինեն այնպիսին, որ հետագայում որևէ հանձնաժողով չունենա ի չարս օգտագործելու հնարավորություն: ԿԸՀ նախագահն ասաց, որ պրակտիկան իրոք ցույց տվեց՝ պաստառներին հատկացված տեղերը քիչ էին, քանի որ տարածքային թեկնածուները ևս ակտիվորեն ներգրավվում էին քարոզարշավում:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...