11:09 06.03.2019
Այսօր խորհրդարանական աշխատանքը մեկնարկեց ԿԸՀ նախագահի երեկվա հայտարարության վերաբերյալ տեսակետների արտահայտմամբ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նախ անդրադարձավ այն մարդկանց, ովքեր հայտարարում են, որ նոր իշխանությունը շարունակում է հին ավանդույթները: Նշեց.
«Ովքեր ասում են, որ ոչինչ չի փոխվել, այդ քննարկումների ընթացքում ընդդիմությունը շատ հանդարտ լսեց, ելույթներ տեղի չունեցան, անգամ առանձին ֆրակցիաների կեսից ավելին ներկա չէր, եղան հարցեր «Իմ քայլից»` ներառյալ բացթողումների հետ կապված»:
Սա արձանագրելուց հետո նշեց, որ իրենց խնդիրն է, որ այսուհետ ևս ընտրություններն անցնեն նման մթնոլորոտում, կասկածի տակ չդրվի օրինականությունը: Դրա համար նա կարևորում է քննարկումներն արդեն հաջորդ համապետական ընտրություններին նախապատրաստվելու և Ընտրական օրենսգրքի պատշաճ փոփոխություններն իրականացնելու համատեքստում:
«Մենք ունեցել ենք լավ ընտրություններ, բայց ԸՕ-ի խաղի կանոնները բարելավման կարիք ունեն: Այդ փոփոխությունները, որոնք առաջարկվել էին վարչապետին կից ստեղծված հանձնաժողովից, պարունակում էին առաջարկություններ, որոնք միտված էին արտահերթ ընտրություններին ընդառաջ խաղի կանոնները բարելավելուն, կային սահմանափակումներ, որոնք կապված էին սահմանադրական կարգավորումների հետ, կարևոր է ֆիքսենք, որ այդ փոփոխությունները հիմք են ապագա փոփոխությունների: Պետք է նախաձեռնել հնարավորինս շուտ և մանրակրկիտ, որովհետև դրանց անդրադառնալու հնարավորություն չունեցավ հանձնաժողովը»,- ասաց Դանիելյանը:
Նա հիշատակեց օրեր առաջ ԵԱՀԿ խորհրդարանական ժողովում տեղի ունեցած քննարկումը՝ ասելով.
«Քննարկում էին ԵԱՀԿ տարածաշրջանում կայացած ընտրությունները, և պետք է ասեմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական ժողովում ՀՀ ընտրություններն ստացան ամենաբարձր գնահատականը»:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...