Ստեղծվել է իրավիճակ, երբ հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Ստեղծվել է իրավիճակ, երբ հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Զեյնալյան

12:26 07.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 7-ին կառավարության նիստում ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված նախագծի հիմնավորման մեջ ասված է՝ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: Նշված հանձնաժողովը մինչ օրս չի կազմավորվել: 2018 թվականին մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայությունների մասին» օրենքի նախագիծը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումներն ամբողջությամբ պայմանավորել էր հանձնաժողովի կազմավորմամբ, սահմանվել էր նաև, որ հայտարարագրմանն առնչվող գրեթե բոլոր կարգավորումները 2019 թ. հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնեին:

Մինչ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելը շարունակում են գործել հանրային ծառայությունների մասին 2011 թ. օրենքի դրույթները, սակայն հանձնաժողովը չի կազմավորվել, նորմերի ուժի մեջ մտնելը պայմանավորված է տվյալ մարմնի ստեղծմամբ: Զեյնալյանի գնահատմամբ՝ ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների կողմից ներկայացված հայտարարագրերը, իսկ հայտարարագրման դրույթները գրեթե ամբողջությամբ ուժը կորցրել են: Նախարարն ընդգծեց՝ հայտարարագրման գործընթացի կասեցումը լուրջ հետևանքներ կունենա ինչպես այդ գործընթացի անընդհատության ապահովման առումով, այնպես էլ խախտումների դեպքում պատասխանատվության կիրառման տեսակետից:

Ներկայացված նախագծով առաջարկվում է նոր կարգավորումների՝ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2020 թ. հունվարի 1-ը, այս ընթացքում կշարունակեն գործել 2011 թ. օրենքի դրույթները, առաջարկվում է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկ սահմանել, նաև՝ որ նրանք հայտարարագրերը ներկայացնեն մինչև 2019 թ. մայիսի վերջ: Զեյնալյանը հայտնեց, որ առաջարկվում է նախագիծը համարել անհետաձգելի և քննարկել ԱԺ առաջիկա նիստի ընթացքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ անհրաժեշտություն կա՞ մարտի 8-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև այս հարցը, ինչին Զեյնալյանն արձագանքեց, որ շատ ավելի գերադասելի կլինի: Փաշինյանը շեշտեց, որ այս գործընթացը պետք է աներ 6-րդ գումարման ԱԺ-ն՝ մինչև 2018 թ. ավարտը, առաջարկեց այս նախագիծը ներառել ԱԺ արտահերթի օրակարգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP